![](/banners/BeFunky-design.jpg)
Իրաքում տեղահանված մարդկանց ավտոշարասյան վրա երկու ռումբ է նետվել. կա 18 զոհ
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/866726.jpg)
Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող շրջանից տեղահանված ավտոշարասյան վրա երկու ռումբ է նետվել: Ինչպես հաղորդում է Reuters-ը, զոհվել է 18 մարդ:
«Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաքից 120 կմ հարավ գտ&#xx0576;վող Հավիժա քաղաքից ընտանիքները տեղափոխվում էին Տիգրիս գետի ափին գտնվող ալ-Ալամ քաղաք: Զոհերից 17-ը տեղահանված ընտանիքների անդամ են, իսկ մեկը նրանց ուղեկցող ոստիկան: