«Հարկավոր են նոր մոտեցումներ, նոր սկիզբ: Այդ պատճառով ես որոշել եմ հրաժարական տալ»,- ասաց Հ.Աբրահամյանը և շարունակեց,- Պետք է մտածել բոլորի հաջողության մասին և շանս տալ նոր կառավարությանը»:
Ղազախստանում այսօր սպասվում է վարչապետի փոփոխություն: Այդ մասին RIA Novosti գործակալությանը հայտնել է հանրապետության կառավարությունում աղբյուրը:
Խաչվերաց տոնին հաջորդող երկուշաբթին մեռելոց է և այդ պատճառով կառավարությունն անցած նիստում որոշել էր աշխատանքային օրը տեղափոխել սեպտեմբերի 17-ին:
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը մեղադրել է Ռուսաստանի իշխանություններին ագրեսիվ վարքի մեջ, որն ուղղված է համաշխարհային իրավակարգը խաթարելուն, հայտնում է BBC-ն:
MLS-ի հերթական տուրում «Ռեալ Սոլթ Լեյք»-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Լոս Անջելես Գելեքսի-ի» հետ` պարտությունից խուսափելով մրցավարի ավելացրած ժամանակում:
«Հովիկ Աբրահամյանը շատ անելիք կունենա»,- այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց Արտակ Զաքարյանը:
2016 թվականի սեպտեմբերի 14-ին եւ 15-ին Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում տեղի կունենա «Հայկական սփյուռքը եւ հայ-ռուսական հարաբերությունները. անցյալ եւ ներկա» խորագրով միջազգային գիտաժողովը, որի նպատակն է համակողմանիորեն քննարկել աշխարհի տարբեր ժողովուրդների հետ հայության շփման պատմական փորձը, ինչպես նաեւ անդրադառնալ այն դերին, որը հայկական սփյուռքը կատարել է Ռուսաստանի, Հայաստանի եւ այլ երկրների պատմության մեջ։
Այսօր կառավարության նիստից առաջ լրագրողները ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցին կառավարության հնարավոր հրաժարականի մասին, սակայն նա հայտարարեց, որ նման տեղեկություն չունի:
Սիրիայի բանակցությունների հարցով բարձրագույն կոմիտեն, որը միավորում է Սիրիայի ընդդիմության բազմաթիվ քաղաքական և զինված խմբերի, հանդես է եկել երկրում ավելի քան 5 տարի տևող քաղաքացիական պատերազմի դադարեցման գործողությունների պլանով, հայտնում է BBC-ն:
Սլովակիայում սեպտեմբերի 8ին չորս մարդ Է զոհվել բժշկական փրկարար ծառայության ուղղաթիռի կործանման հետեւանքով:
Այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կանցկացվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին նվիրված խորհրդակցություններ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել 2019 թվականին Ադրբեջանում բնակչության մարդահամարի անցկացման մասին:
Գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թղթակից Նաոմի Կոնրադի անունը կներառվի Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում», քանի որ նա «խախտել է» Ադրբեջանի օրենքները՝ առանց ադրբեջանական կողմի համաձայնության այցելելով Լեռնային Ղարաբաղ։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարճատև հանդիպում է ունեցել Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուերտեի հետ Լաոսում` Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի շրջանակներում, հայտնում է BBC-ն:
Սեպտեմբերի 7-ին գրություն է ստացվել, որ Արման Գրիգորյանը սեպտեմբերի 5-ին «Էրեբունի» Բ/Կ-ում մահացել է:
Թուրքիայում գյուլենականների դեմ իրականացվող գործողությունների շրջանակում ձերբակալվել են երկու ծովակալներ և նրանց աջակցած գնդապետն ու նրա աղջիկը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Սիրիայի հարցով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև բանակցությունների նոր փուլը կարող է մեկնարկել ուրբաթ օրը:
Նոր սմարթֆոններն ստացել են ապակե եւ ալյումինե կլորաձեւ կորպուս, ինչպես նաեւ Home վերամշակված կոճակը՝ սեղմման ուժի ճանաչմամբ եւ Taptic Engine: Գաջեթներն ունեն երկու տարածադինամիկ եւ ջրից ու փոշուց պաշտպանություն՝ IP 67 ստանդարտով:
«Երեկ մեզ հայտնի դարձավ, որ հետաքրքիր փոփոխություններ են սպասվում։ Մասնավորապես՝ կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվելու ՀՀ ոստիկանությունը։ Թե կոնկրետ ինչ կաոուցվածք կունենա ոստիկանությունը՝ հայտնի կդառնա առաջիկայում»:
ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակելու դեպքում «շատ լավ հարաբերություններ է ունենալու» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի հետ, հայտնում է BBC-ն:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ կառավարության «գնացող» անդամների ցանկում է նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Սույն թվականի սեպտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 20.57-ին (Գրինվիչի ժամանակով` 16.57) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.5 մագնիտուդով երկրաշարժ:
Սա, իսկապես, արտառոց զուգադիպություն է։ Հաղորդագրությունների տեքստերի այս հակասությունը հեռուն գնացող ենթադրությունների տեղիք է տալիս ու հարց է առաջանում՝ ի՞նչ է տեղի ունեցել, որ Արցախի նախագահը կայծակնային արագությամբ որոշում է կայացրել «Արիության մեդալ» շնորհել զոհված զինծառայողին»:
Վերլուծաբանի խոսքով, պուտինյան Ռուսաստանը նաեւ փորձում է ամեն կերպ թուլացնել Հայաստանի տնտեսությունը, որպեսզի զրկի Երեւանին ոչ միայն ռազմական եւ քաղաքական, այլեւ՝ տնտեսական ինքնուրույնության բոլոր հնարավորություններից, պահելով երկիրն իր ազդեցության տակ:
Սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 330 կրակոց:
Նոր սմարթֆոնն ստացել է մետաղե կորպուս, Qualcomm Snapdragon 820 հզոր պրոցեսոր, Adreno 530 գրաֆիկական պրոցեսոր, 5,7-դյույմանոց IPS դիսփլեյ՝ 520 ppi պիքսել խտությամբ, 4 ԳԲայթ օպերատիվ ու 64 ԳԲայթ ներքին հիշողություն ու 16 եւ 8 մեգապիքսել սենսորով հիմնական խցիկի կրկնակի մոդուլ՝ պատկերի կայունացման համակարգով:
Այսօր` սեպտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:
«Ռուսաստանը, բնականաբար, Հայաստանի ռազմավարական գործընկերն է, սակայն Ռուսաստանը ցույց տվեց ապագայի համար, որ նման սցենարները՝ ի դեպ, քաղաքական և ոչ տնտեսական կամ հումանիտար, և բոլորի համար պարզ է՝ նման բաներն անթույլատրելի են նույնիսկ ընկերների միջև։ Սակայն այս «սիմետրիայի» պայմաններում, ամեն դեպքում, մինչև վերջ պարզ չդարձավ գլխավոր հարցի պատասխանը՝ արդյո՞ք Միրոնովի ձերբակալությունը Վաշինգտոնի խնդրանքն էր, քանի որ ԱՄՆ Պետդեպարտամենտը ոչինչ չմեկնաբանեց»։
Էջմիածնում շրջանառվող տեղեկությունների համաձայն, այդ քաղաքի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը տարիներ առաջ ծավալած բիզնես գործունեության արդյունքում տասնյակ միլիոնավոր դրամների հասնող հարկային պարտքեր է կուտակել ու չի ցանկացել դրանք վճարել։
Սեպտեմբերի 5-ին, ըստ 168.аm-ի տեղեկությունների, Կազիմիրովը ժամանել է Երևան և կեսօրից հետո հանդիպում ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Իսկ թե ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլի վերաբերյալ ինչ մտքեր են փոխանակել ՀՀ նախագահն ու ԼՂ խնդրով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչը՝ մեզ հայտնի չի դարձել։