Բաժիններ՝

Մոսկվան ձգտում է խաթարել համաշխարհային իրավակարգը. Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը մեղադրել է Ռուսաստանի իշխանություններին ագրեսիվ վարքի մեջ, որն ուղղված է համաշխարհային իրավակարգը խաթարելուն, հայտնում է BBC-ն:

«Մենք չենք որոնում թշնամու` ի դեմս Ռուսաստանի, սակայն մենք կպաշտպանենք մեր դաշնակիցներին, սկզբունքային համաշխարհային իրավակարգն ու պոզիտիվ ապագան»,- հայտարարել է Քարտերը` ելույթ ունենալով Օքսֆորդի ուսանողների առաջ:
Նրա խոսքով` Ռուսաստանի գործողությունները հիմվում են կեղծ հավակնությունների և անհիմն վախերի վրա:

Քարտերը Մոսկվային մեղադրել է Վրաստանի ու Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման մեջ, տիեզերքում և կիբերտիրույթում «ոչ պրոֆեսիոնալ վարքագծի» ու «միջուկային զենքով սպառնալու» մեջ:

«Մենք հակազդելու ենք մեր ընդհանուր անվտանգությունը խաթարելու փորձերին և մտադիր չենք անտեսել մեր ժողովրդավարական գործընթացներին միջամտելու փորձերը»,- հայտարարել է Պենտագոնի ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս