Բաժիններ՝

Սլովակիայում չորս մարդ է զոհվել բժշկական ուղղաթիռի կործանման հետևանքով

Սլովակիայում սեպտեմբերի 8-­ին չորս մարդ է զոհվել բժշկական փրկարար ծառայության ուղղաթիռի կործանման հետեւանքով:

«Վթարի հետեւանքով զոհվել են օդանավում եղած բոլոր անձինք՝ անձնակազմի երեք անդամները եւ 38­ամյա վիրավոր մարդը, որի փոխադրման համար այն կանչվել Էր»,­ հայտնել Է հանրապետության ՆԳ նախարարության ներկայացուցիչ Իվան Նիտիկը:

«Ուղղաթիռի կործանումը տեղի Է ունեցել լույս սեպտեմբերի 8­ի գիշերը Կենտրոնական Սլովակիայի Բասկա­Բիստրիցա քաղաքի մերձակա Ստրելնիկի բնակավայրի մոտ: Նախնական տվյալների համաձայն՝ ուղղաթիռը վթարի Է ենթարկվել թռիչքից երեսուն վայրկյան անց»,­ նշել Է պաշտոնյան:

Աղետի պատճառները դեռեւս հայտնի չեն: Կատարվում Է արտակարգ պատահարի հանգամանքների հետաքննություն: Ուղղաթիռը պատկանում Էր Սլովակիայի առեւտրային բժշկական փրկարար ծառայությանը՝ Air­Transport Europe­ին: Ողբերգության այլ մանրամասնություններ չեն նշվում, հաղորդել Է ՏԱՍՍ­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս