Որպեսզի Ռուսաստանի կառավարությունը «տեղավորվի» հայտարարված սառեցված ծախսերի (15,787 տրլն ռուբլի կամ շուրջ 246,7մլրդ դոլար) շրջանակում, «դանակի տակ» կհայտնվեն անգամ «սրբազան կովը»` պաշտպանության ոլորտի վրա արվող ծախսերը:
Ֆրանսիական Ալպերի Մոնբլան լեռան վրա մի քանի տասնյակ զբոսաշրջիկներ հարկադրված գիշերն անցկացրել են փչացած ֆունիկուլյորի խցիկներում, տեղեկացնում է BBC-ն: Նախապես ճոպանուղում էր մնացել 110 մարդ, սակայն նրանց մեծ մասին տարահանել են ուղղաթիռներով: Փրկարարական գործողությունը գիշերը դադարեցվել է եւ վերսկսվել է սեպտեմբերի 9-ի առավտոյան:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ երկիրը հաջողությամբ իրականացրել է իր պատմության մեջ թվով հինգերրորդ` միջուկային զենքի փորձարկումը: Համապատասխան հայտարարությունը հեռարձակվել է Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությամբ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 8-ին ընդունել Է 660 բանաձեւը, որով կոչ է արվում «պաշտպանվելու հնարավորություններ» ընձեռել Վրաստանին: Այս մասին իր կայքում հայտնել է հանրապետականների խմբակցությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննարկել են Սիրիայի վիճակը, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Qantas, Jetstar եւ Virgin Australia ավիաընկերությունների ներկայացուցիչները նշում են, որ սմարթֆոնների այս մոդելի արգելքը սահմանվում է անվտանգության նպատակով այն պայմաններում, երբ մարտկոցի պայթյունի վտանգի պատճառով կորեական արտադրողը հետ է կանչում Samsung Galaxy 7-ը, բայց ավիափոխադրողները որեւիցե հրահանգ չեն ստացել ավիացիոն կարգավորիչներից:
ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիս-արեւելյան դիրքերից մեկում սեպտեմբերի 7-ին 19-ամյա Արման Ղանդիլյանը, հարազատների տեղեկություններով, մահացել է թյուրիմացության հետեւանքով:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
Անկարան ու Վաշինգտոնը քննարկում են Սիրիայի Ռաքքա քաղաքը «Դաեշ» ծայրահեղական խմբավորումից գրավելու նպատակով ռազմական համատեղ գործողություններ սկսելու հարցը։ Թուրքիայի նախագահն ասել է, թե իր երկրի ռազմական ուժերը պատրաստ են մասնակցել այդ գործողությանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրականընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 9–ին`պլանային եւ վերանորոգման աշխատանքներիրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ նոր գլխավոր դատախազը լինելու է գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը։ Վերջինս, հիշեցնենք, Գևորգ Կոստանյանի հրաժարականից հետո օգոստոսի 4-ին նշանակվեց գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար։ Նույն օրն էլ, սակայն, նա ազատվեց այդ պաշտոնից։ Փոխարենը պաշտոնակատար նշանակվեց գլխավոր դատախազի մեկ այլ տեղակալ Արմեն Հարությունյանը։
«Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը լրագրողների հետ զրույցում ակնարկել է, որ չի կարծում, որ ինքն ավելի թույլ է, քան Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն:
Շու Սինը հայրենակիցների ուշադրությունը գրավել է այն բանից հետո, երբ թղթակիցները նրան լուսանկարել են գագաթնաժողովում իր պարտականությունները կատարելիս. կինը կանգնած էր Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի ավտոմեքենայի մոտ:
«Այսօր մենք գտնվում ենք մոտավորապես այն նույն փուլում, որում ԴՆԹ-ի անալիզը գտնվում էր իր գոյության առաջին օրերին: Այս մեթոդը նոր հեղափոխություն կառաջացնի քրեագիտության բնագավառում»,- հայտարարել է Բրեդ Հարթը Լիվերմորի (ԱՄՆ) Լոուրենսի անվան ազգային լաբորատորիայից:
Ապարատը վերջին անգամ Սատուռնի արբանյակի ռադիոտեղորոշման լուսանկարներ է ստացել 2016 թվականի հուլիսի 25-ին՝ լուսնից 967 կիլոմետր հեռավորության վրա:
Sony կորպորացիան Նյու Յորքում ներկայացրել է PlayStation 4 խաղային կցուրդի նոր տարբերակը՝ ավելի թեթեւ, ավելի բարակ եւ էներգասպառման տեսակետից արդյունավետ մոդելը: Շնորհանդեսը տեղի է ունեցել Մանհեթենի հենց կենտրոնում՝ Թայմս սքվերում:
Ամերիկացի դերասանուհի Մերիլին Մոնրոյի զգեստը, որով 1962 թվականի մայիսին նա կատարել է «Happy Birthday» երգը ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիի ծննդյան օրը, կվաճառվի աճուրդով: Աճուրդը կկայանա նոյեմբերի 17-ին Լոս Անջելեսում: Այս մասին հաղորդում է Julien’s Auctions աճուրդային տան կայքը:
Բոլորն են ցանկանում հարթ և գեղեցիկ որովայն ունենալ, սակայն ավելորդ կիլոգրամներն ու ճարպերը խանգարում են այս հարցում: Ի՞նչ է անհրաժեշտ անել՝ որովայնի ճարպերից և ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար: Նախ՝ չափազանց կարևոր է սննդակարգը կարգավորելն ու վարժություններ կատարելը: Առանց այս ամենի՝ որովայնի ավելորդ ճարպերից ազատվելու փորձերը կձախողվեն:
Forbes.ru կայքը ներկայացրել է, թե ինչպիսի ուսանողներ են եղել հայտնի բիզնեսմեններն ու քաղաքական գործիչները։
Ցանկը գլխավորել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան: Նրա տարեկան աշխատավարձը կազմում է 15.3 մլն ֆունտ ստեռլինգ:
«Շատ կարևոր է, որ հայ հասարակությունն ակտիվ դերակատարություն ստանձնի Հայաստանում։ Սա ասում եմ՝ կրկին մեր փորձից ելնելով և հաշվի առնելով այն, որ Ուկրաինան և Հայաստանը օլիգարխիկ երկրներ են»։
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու փորձ կատարած անձի ինքնությունը:
Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը
ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանն ասաց, որ ինքը գոհ է վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածության առաջադրումից:
Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել: Այս անգամ հայտնի գործակալը խոսել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մարդկային որակների մասին:
2016թ. օգոստոսին հուլիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնանկում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 9-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Արտաշատի խճուղու 1-ից-7 համարների և 1-ին նրբանցքի արտադրական ձեռնարկությունների, ջերմոցային տնտեսությունների, «Նաիրիտ» գործարանի ջրամատակարարումը:
Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունն ավարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին վավերագրական ֆիլմի նկարահանումները. ֆիլմը մոնտաժման փուլում է, դրա թողարկման ժամկետը դեռեւս հայտնի չէ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում պատմել է պրոդյուսեր Իգոր Լոպատենոկը:
Փոքր ընկերություններում մեկ աշխատակիցն անում է գրեթե ամեն ինչ, իսկ խոշորներում՝ միայն մի քանի գործառնություն: Արդյունքում՝ վատ ներքին հաղորդակցության և մրցակցության պատճառով ստացվում է անորակ կապ: Իսկ սա ազդում է ընկերության ընդհանուր աշխատանքի արդ յունքների վրա:
Ռուս հայտնի հաղորդավար, հրապարակախոս և հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովը Մոսկվայում Հայ-ռուսական անկախ տեղեկատվական կենտրոնի հետ զրույցում հայտարարել է, որ Կարեն Կարապետյանին անձամբ ճանաչելով՝ մեծ համակրանքով է նրան վերաբերվում: