![](/banners/BeFunky-design.jpg)
Լավրովն ու Քերին սիրիական հարցով բանակցությունների նոր փուլ են սկսում
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/Lavrov-Qeri.jpg)
Սիրիայի հարցով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև բանակցությունների նոր փուլը կարող է մեկնարկել ուրբաթ օրը:
Այս մասին հայտնում է Associated Press-ը` վկայակոչելով ամերիկյան պաշտոնատար անձանց:
Մինչ այդ, ելույթ ունենալով լրագրողների համար ամենամյա ճեպազրույցում` ԱՄՆ պետդեպի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Մարկ Թոները պնդում էր, որ Վաշինգտոնը դեռ ի վիճակի չէ պնդել Քերիի ուղևորության պլանները Ժնև` Լավրովի հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ սեպտեմների 7-ին Լավրովի և Քերիի միջև կայացել է 45-րոպեանոց հեռախոսազրույց: