Բաժիններ՝

LG-ն առաջին սմարթֆոնն է ներկայացրել Android 7.0 Nougat-ի բազայի վրա

LG-ն առաջին սմարթֆոնն է ներկայացրել Android 7.0 Nougat-ի բազայի վրա: Ընկերությունը հուսով է, որ պրեմիում դասի LG V20 սմարթֆոնը իրեն թույլ կտա մրցակցել Apple iPhone 7-ի հետ:

Նոր սմարթֆոնն ստացել է մետաղե կորպուս, Qualcomm Snapdragon 820 հզոր պրոցեսոր, Adreno 530 գրաֆիկական պրոցեսոր, 5,7-դյույմանոց IPS դիսփլեյ՝ 520 ppi պիքսել խտությամբ, 4 ԳԲայթ օպերատիվ ու 64 ԳԲայթ ներքին հիշողություն ու 16 եւ 8 մեգապիքսել սենսորով հիմնական խցիկի կրկնակի մոդուլ՝ պատկերի կայունացման համակարգով:

Ֆրոնտալ խցիկի լուծաչափը կազմում է 5 մեգապիքսել: Ի տարբերություն մյուս արտադրողների ներկայիս ֆլագմանների մեծ մասի, LG V20-ը հանդերձված է 3200 мА*ч տարողունակությամբ հանովի մարտկոցով:

Բացի այդ, հաստատվել են LG V20-ի լավ երաժշտական կարողությունների մասին լուրերը. սմարթֆոնը հանդերձված է 32-բիտանոց թվային-անալոգային ABRE ES9218 Quad DAC վերափոխիչով, որը նրան թույլ է տալիս բարձր որակով վերարտադրել FLAC, DSD, AIFF եւ ALAC աուդիոֆիլյան ձեւաչափերով երաժշտական ֆայլերը:

LG V20-ի վաճառքները կսկսվեն այս տարվա չորրորդ եռամսյակում, բայց ստույգ ժամկետները դեռ չեն հայտարարվել, գրում է The Verge-ն: Bloomderg-ը պնդում է, որ Հարավային Կորեայում եւ ԱՄՆ-ում սմարթֆոնների վաճառքները կմեկնարկեն արդեն սեպտեմբերին: LG V20-ի գինը հայտնի չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս