Բաժիններ՝

Այսօր Մոսկվայում կանցկացվեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցով խորհրդակցություններ

Այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կանցկացվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին նվիրված խորհրդակցություններ:

Ինչպես հաղորդել է ադրբեջանական APA գործակալության մոսկովյան թղթակիցը, այդ նպատակով Մոսկվա կմեկնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա):

Միջոցառմանը կմասնակցի նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Քննարկվելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հրատապ հարցեր:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու մի շարք պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել Վիեննայում (մայիս 16) և Սանկտ Պետերբուրգում (հունիս 20) Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված գագաթաժողովներում:
Սպասվում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կհանդիպեն նաև ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս