Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց

Այսօր կառավարության նիստի ավարտին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: Նա խոսեց 2014 թ. մայսին ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացումից մինչև օրս կատարված աշխատանքների մասին: Ըստ վարչապետի` չնայած կառավարության մեծ ջանքերին` հասարակության բոլոր հատվածների հետ երկխոսություն ձևավորելու համար, հասարակությունը մնացել է բևեռացված:

«Հարկավոր են նոր մոտեցումներ, նոր սկիզբ: Այդ պատճառով ես որոշել եմ հրաժարական տալ»,- ասաց Հ.Աբրահամյանը և շարունակեց,- Պետք է մտածել բոլորի հաջողության մասին և շանս տալ նոր կառավարությանը»:

Հ.Աբրահամյանը նշեց, որ աշխատանքներ իրապես կատարված են, ինքը երբևէ չի խոսել և չի խոսելու վարչապետի պաշտոնը ստանձնելիս առկա կառավարության իրավիճակի մասին, սակայն խոսելու է կատարվածի մասին և ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարի, գյուղատնտեսության ու տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքների մասին:

Տեսանյութեր

Լրահոս