![](/banners/BeFunky-design.jpg)
Օբաման հանդիպել է Ֆիլիպինների` իրեն վիրավորած նախագահի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/91064853_mediaitem91064852.jpg)
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարճատև հանդիպում է ունեցել Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուերտեի հետ Լաոսում` Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի շրջանակներում, հայտնում է BBC-ն:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Սպիտակ տունը չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Ֆիլիպինների ղեկավար Ռոդրիգո Դուտերտեի հետ:
Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Դուտերտեն Օբամայի հասցեին վիրավորական արտահայտություններ է արել թմրավաճառների նկատմամբ Ֆիլիպինների իշխանությունների քաղաքականության քննադատության համար:
Օբաման, ում համար լրագրողները մեջբերել էին Դուերտեի խոսքերը, հեգնանքով, ի պատասխան, վերջինիս անվանել էր «վատ երիտասարդ» և հույս հայտնել ավելի կառուցողական երկխոսության:
Օբամայի և Դուերտեի բանակցությունների բովանդակության մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Ֆիլիպինների նախագահը հայտնի է իր ոչ կոռեկտ ակնարկներով, որոնք շատերը կհամարեին անընդունելի: