Ողբերգական դեպք Երևանում. Երիտասարդը կամրջից իրեն ցած է նետել` մինչ այդ զանգահարելով ընկերոջը. shamshyan.com
Այսօր` սեպտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու փրկարարները կամրջի տակ` ձորակում, հայտնաբերել են Երևանի բնակիչ, 25-ամյա Ա.Կ-ի դին: Այս պահին դեպքի վայրում աշխատում է դատական բժիշկը:
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ երիտասարդը ինքնասպանություն գործելուց առաջ զանգահարել է ընկերոջը և հայտնել, որ ինքը դիմում է այդ քայլին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: