Ադրբեջանում 2019թ. բնակչության մարդահամար կանցկացվի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել 2019 թվականին Ադրբեջանում բնակչության մարդահամարի անցկացման մասին:
Ինչպես հայտնում է APA-ն, հրամանի համաձայն, բնակչության հաջորդ մարդահամարը կանցկացվի 2019թ. հոկտեմբերի 1-10-ն ընկած ժամանակահատվածում:
Բնակչության մարդահամարի նախապատրաստման աշխատանքը, դրա անցկացումը, արդյունքների մշակումը, հրապարակումը և տարածումը հանձնարարվել է Ադրբեջանի վիճակագրության պետական հանձնաժողովին։
Ադրբեջանի նախարարների կաբինետին հանձնարարվել է երկամսյա ժամկետում հաստատել մարդահամարի անցկացման միջոցառումների պլանը, լուծել հրամանից բխող մի շարք հարցեր: