Բաժիններ՝

«Ես շատ լավ հարաբերություններ կունենամ Պուտինի հետ». Թրամփ

ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակելու դեպքում «շատ լավ հարաբերություններ է ունենալու» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի հետ, հայտնում է BBC-ն:

Խոսելով Պուտնի մասին` Թրամփը հիշեցրել է, որ Պուտինի վարկանիշը կազմում է 82 տոկոս:

«Կարծում եմ` եթե նա ինձ հիանալի է անվանում, ես կընդունեմ այդ հաճոյախոսությունը, այդպե՞ս է: Կարծում եմ` կկարողանամ նրա հետ լեզու գտնել: Այդ համակարգի շրջանակում (ռուսական) նա եղել է ավելի լավ առաջնորդ, քան մեր նախագահը»,- հայտարարել է Թրամփը` ելույթ ունենալով վետերանների ֆորումի ժամանակ:

Ինչպես նշել են լրագրողները, Թրամփը սիրում է կրկնել Պուտինի դեկտեմբերյան հայտարաaրությունն այն մասին, որ միլիարդատերը «շատ վառ, տաղանդավոր մարդ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս