Բաժիններ՝

Մահացել է գազալցակայանում պայթյունից տուժած լիցքավորող Արման Գրիգորյանը

Օգոստոսի 27-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Քարակերտ-Արտենի ճանապարհի 1-ին կմ-ին գտնվող գազալցակայանում պայթել է «ՎԱԶ-2101» ավտոմեքենայի գազաբալոնը, ինչի հետևանքով վարորդը՝ 1970 թ. ծնված Տիգրան Պողոսյանը տեղում մահացել էր, իսկ լիցքավորողը՝ 1983 թ. ծնված Արման Գրիգորյանը, վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Սեպտեմբերի 7-ին գրություն է ստացվել, որ Արման Գրիգորյանը սեպտեմբերի 5-ին «Էրեբունի» Բ/Կ-ում մահացել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս