Ովքեր են կառավարության «գնացող» անդամները. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ կառավարության «գնացող» անդամների ցանկում է նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Բացի նրանից՝ պաշտոններին հրաժեշտ կտան գյուղնախարար Սերգո Կարապետյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, որին ուզում են փոխարինել «Իզմիրլյան կենտրոնի» տնօրեն Չարչյանով, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Ըստ որոշ լուրերի, Պաշտպանության նախարարի թեկնածուներից է Վլադիմիր Գասպարյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: