Իրանը վերջին 3 ամսում կասեցրել է նավթարդյունահանման կտրուկ աճը: Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում կատարելով ՕՊԵԿ-ի իր աղբյուրներին:
Հայտնի թուրք գործարար Աքին Իփեքից (Koza-İpek holding) առգրավվել է 18 ընկերություն:
Եթե Հայաստանի ԿԳ նախարարության և Ռեպինի անվան գեղարվեստի ինստիտուտի միջև ժամանակին կնքված լիներ անհրաժեշտ համաձայնագիրը, ինչպես առկա է նախկին որոշ խորհրդային պետությունների հետ, ապա այս տղաներն իրենց ուսումը կշարունակեին անվճար: Այս մասին տղաներին ասել են նշված ինստիտուտում: Ո՞ւմ պատճառով է հապաղել ստորագրման գործընթացը, որի հետևանքով այս ընտանիքները ստիպված են լինելու իրենց չեղած միջոցները ներդնել այս շնորհալի տղաների բարձրագույն կրթությունը նման հեղինակավոր ԲՈՒՀ-ում ապահովելու համար կամ պարզապես չեն ստանա այդ կրթությունը:
Մերձդնեստրի Մոլդավական չճանաչված Հանրապետության նախագահ Եվգենի Շևչուկը հրաման է արձակել նախապատրաստվել Ռուսաստանին միանալուն:
«Նախագահի ելույթում հստակ արձանագրվեց, որ սահմանադրական փափոխություններն արդեն իսկ ենթադրում էին արմատական փոփոխություններ, ինչի ականատեսը լինում ենք հիմա։ Չի կարելի ասել, որ չսպասված փոփոխություններ էին։ Կարծում եմ` թեկնածուն քաջ հայտնի է բոլորիս, անձամբ ես ոչ միայն լավատես եմ, այլև իրատես, ու այն ակնկալիքները, որ ունենք, կտեսնենք կատարված»,- ասաց նա՝ հավելելով, որ նախագահին տեսանելի է` կոնկրետ ով և որ պահին կարող է փոփոխություններ իրականացնել։ Իսկ Կարեն Կարապետյանի որոշումը` գլխավորել կառավարությունը, գերհամարձակ քայլ է համարում։
«Կարեն Կարապետյանի առաջադրումը ՀՀ վարչապետի պաշտոնում ժեստ է՝ ուղղված Մոսկվային և հայ հասարակությանը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը
Նորվեգիան սկսել է մետաղական արգելապատնեշ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին Ստուրսկուգ-Բորիսոգլեբսկի հսկիչ-անցագրային կետի շրջանում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հնդկաստանի արեւելքի Օրիսայի նահանգում առնվազն 21 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետեւանքով: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Միջադեպի հետեւանքով եւս 30 մարդ վիրավորվել է:
Իտալիայի Սարդինիա կղզու Նուլ քաղաքում Fiat ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Ըստ La Nuova Sardegna-ի՝ տուժել է 31 մարդ, ներառյալ 11 ամսական մի երեխա:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 8-ից 9-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Հյուսիսատլանտյան դաշինքն ուժեղացրել է իր ներկայությունը Թուրքիայում: Այս մասին թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիա այցի ընթացքում:
Անկախության 25-ամյակի հետ կապված առաջարկ է հնչել նաև կոչով դիմել ՀՀ 3 նախագահներին այդ օրը միասին հանդես գալու` ի նշան ազգային համերաշխության և միասնության:
Բաքու քաղաքի գործադիր իշխանությունը թույլատրել է ընդդիմադիր Ազգային խորհրդի միտինգը: Այս մասին հայտնում է ադրբեջանական Report կայքը` հղում կատարելով «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլիին:
Ֆրանսիայի ոստիկանությունը սեպտեմբերի 8-ին Փարիզի մոտ 3 կնոջ է ձերբակալել: Ինչպես հայտնել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բեռնար Կազնևը, ենթադրաբար, կանայք ահաբեկչություն են նախապատրաստել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հիշյալ քրեական գործով կատարված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է լրագրողից վերցված «Պանասոնիկ» ապրանքանիշի տեսախցիկը:
Համաշխարհային ֆուտբոլային միությունը տրանսֆերային արգելքներ է դրել իսպանական 2 գրանդ ակումբների՝ Մադրիդի «Ռեալ»-ի և «Ատլետիկո»-ի վրա: Մադրիդյան ակումբները չեն կարողանա ֆուտբոլիստներ գնել առաջիկա 2 տրանսֆերային պատուհանների ժամանակ: Ակումբները նման պատժի են արժանացել տարբեր տարիքային թիմերում չթույլատրված տարիքի խաղացողներ հայտավորելու համար:
Հենրի Սարդարյանը նշանակվել է ՌԴ ԱԳՆ-ի Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ( ՄԳԻՄՕ) Կառավարման միջազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնում: Այս մասին հաղորդում է ինստիտուտի մամուլի ծառայությունը:
Ռուսական հեղինակավոր «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականին և Երևանի նախկին քաղաքապետ, ռուսական «Գազպրոմ» ընկերության նախկին թոփ մենեջեր Կարեն Կարապետյանի նշանակմանը վարչապետի պաշտոնում:
Տափակ մակաբույծ որդի նոր տեսակը, որն ապրում է կրիաների արյան մեջ, կոչվել է Baracktrema obamai՝ ի պատիվ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի, տեղեկացնում է BBC-ն:
Ստեփանակերտի քաղաքապետի որոշմամբ՝ համաձայն քաղաքի օրվա տոնակատարության կազամակերպման և անցկացման միջոցառումների ծրագրի, սեպտեմբերի 24-ի առավոտյան՝ ժամը 10-ից, Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում տեղի է ունենալու բազմաբնույթ միջոցառումներ՝ նվիրված տոն օրվան։
Դավիթ Փախչանյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Բարտոշ Կովնացկու հետ
Հրազդանում իր երեխային վրաերթի ենթարկած վարորդին դանակահարելու մեջ մեղադրվողը գրավի դիմաց ազատ է արձակվել։ ՀՀ Քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ երեխայի հորդը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում ներկա է գտնվել Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ մատուցված հանրապետական մաղթանքին:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 9-ին ստորագրել է հրամանագիր Սերժիկ Ավետիսյանին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի համախոհների մի մասը քննադատել է վերջինիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գովաբանելու համար:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 11.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ոմնադիրների փողոցի տներից մեկի մոտ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին հրավիրել է իր հերթական նիստը՝ շարունակելով սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումները:
Մեկ օրում հրաժարական ներկայացրեցին Հայաստանի և Ղազախստանի վարչապետները: Երկու դեպքում էլ հանրապետությունների ղեկավարությունը որոշեց այդկերպ հաղթահարել սոցիալական և քաղաքական խորը ճգնաժամերը, գրում է ռուսական РБК պարբերականը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: