Բաժիններ՝

Apple-ը ներկայացրել 1 iPhone 7-ը և 7 Plus-ը

Apple կորպորացիան Կալիֆոռնիայի կենտրոնակայանում նորույթների շնորհանդեսի շրջանակներում ներկայացրել է նոր iPhone 7-ը եւ 7 Plus-ը:

Նոր սմարթֆոններն ստացել են ապակե եւ ալյումինե կլորաձեւ կորպուս, ինչպես նաեւ Home վերամշակված կոճակը՝ սեղմման ուժի ճանաչմամբ եւ Taptic Engine: Գաջեթներն ունեն երկու տարածադինամիկ եւ ջրից ու փոշուց պաշտպանություն՝ IP 67 ստանդարտով:

Բացի դրանից, Apple-ը ցուցադրել է AirPods անհաղորդալար ականջակալները՝ W1 չիպով եւ շարժման տվիչներով:

iPhone 7-ի խցիկն ստացել է 12-մեգափիքսելանոց սենսոր եւ պատկերի օպտիկական կայունացում: Նկարները կմշակվեն iP7 նոր չիպի միջոցով: Ճակատային խցիկը կարող է կատարել HD լուսանկարներ եւ ունի 7 մեգափիքսել լուծաչափ:

iPhone 7 Plus-ն ստացել է կրկնակի 12-մեգափիքսելանոց խցիկ՝ տասնապատիկ օպտիկական խոշորացմամբ եւ լուսանկարի նոր դիմանկարային ոճով:

Երկու գաջեթներն էլ ստացել են A10 Fusion նոր չորսմիջուկանի 64-բիտային պրոցեսորներ՝ էներգամատակարարման վերահսկողությամբ եւ վեցմիջուկանի գրաֆիկական չիպ:

Սմարթֆոնների տերերի համար մատչելի կլինեն հինգ գունային լուծումները՝ ոսկեգույն, մոխրագույն, վարդագույն, սեւ եւ սեւ օնիքս:

Apple-ը նաեւ ներկայացրել է iOS 10-ի նոր տարբերակը՝ մեծ քանակությամբ նոր գործառույթներով եւ Siri ձայնային օգնականի բարելավված աշխատանքով:

iphone-7-12 iphone-7-11 iphone-7-10 iphone-7-4 iphone-7-3 iphone-7-8 iphone-7-7 iphone-7-6 iphone-7-5 iphone-7-9

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս