Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին հրավիրեց հուլիսի 4-ին ֆուտբոլ խաղալու՝ վստահեցնելով, որ իրենք հաղթելու են լրագրողներին:
Դիտարկմանը՝ եթե նախագահն ասում է, որ չհաղթելու դեպքում իրեն չի տեսնում քաղաքականության մեջ, նշանակում է՝ հաղթելու դեպքում տեսնում է, ի՞նչ ֆորմատով է տեսնում, Է. Շարմազանովը հորդորեց դանդաղ շտապել:
Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ այս երկու օրվա քննարկումը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին ևս մեկ անգամ ցույց է տվել, թե ինչքան դժվար էր կոնսենսուսի համաձայնությունը կայացնել այս միջավայրում: Այսօր ԱԺ արտահերթ նիստում Դ.Հարությունյանը նշեց, որ տեղին չէ պայքարը, թե ով է ավելի ընդդիմադիր:
Ինչպես հայտնում է Hürriyet թերթը, Դիարբեքիրի նահանգի Ջիլա ավանում՝ Էրգանի մայրուղու մոտ գտնվող հիվանդանոցի հարևանությամբ, «Քրդական աշխատավորական» (PKK) կուսակցության զինյալները պայթուցիկով լի ավտոմեքենա են պայթեցրել:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, սփյուռքահայ բարերարներ Հայկ Մաղաքելյանին եւ Վահե Կարապետյանին:
Ադրբեջանական Trend գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը աջակցություն ցուցաբերելու համար:
Ֆիլմը պարզ ցույց է տալիս, թե ինչպես է հաշվարկվում սակագինը:
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը շրջում է կապույտ գույնի Rolls-Royce մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով:
ՄԱԿ-ն անհանգստացած է ԵԱՀԿ տարածքում ձգձգվող հակամարտությունների առնչությամբ, մասնավորապես հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերից, որ տեղ են գտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:
Հունիսի 28-ին, ժամը 10.54-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի նախկին «ЖБК» գործարանի տարածքում գտնվող անվադողերի վերամշակման արտադրամասում այրվում է անվադող:
Ֆրանսիական նավթագազային Total ընկերությունը կզբաղվի Քաթարում նավթի խոշորագույն հանքավայրի շահագործմամբ, գրում է Bloomberg-ը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը թարմացրել է նախազգուշացնող հայտարարությունը Թուրքիա այցելել ցանկացող քաղաքացիների համար: Թուրքական Demokrathaber.net-ը գրում է, որ ԱՄՆ-ը հիշեցրել է այդ երկրում առկա ահաբեկչության վտանգի մասին` հորդորելով զգոն լինել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է չորեքշաբթի կամ հինգշաբթի օրը հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Լ.Զուրաբյանը նշեց, որ եվրոպական կառույցները 8.5 մլն եվրո են տրամադրում, կառավարությունը` 3.5 մլն, մնում է ընդամենը 4 մլն, և եթե իշխանությունն այն չհայթայթի, ապա ստացվում է, որ դրժում է ձեռք բերված համաձայնությունը:
Իսրայելն ու Թուրքիան պայմանավորվել են նորմալացնել հարաբերությունները՝ վերջնականապես կարգավորելով 6-ամյա վաղեմության հակամարտությունը, հայտնում է RIA Novosti-ն:
Ուիմբլդոնի առաջին օրը Գարբինիե Մուգուրուսան հաղթեց և դուրս եկավ 2-րդ շրջան, Մարգարիտա Գասպարյանը դուրս եկավ մրցաշարից:
«Ջան ասել, ջան լսելու փոխարեն մազոխիզմի հոտ է գալիս: Էլ ի՞նչ պետք է անի իշխանությունը: Իշխանությունն էլ արդեն սադիստական վերաբերմունք է դրսևորում ընդդիմությանը, բոլոր պահանջներն արդեն ընդունվել են, էլ ի՞նչ պետք է լինի: Խնդիրը ԸՕ տեքստի մեջ չէ, խնդիրը վստահությունն է, որն ավելանալու է միայն մեկ դեպքում` եթե ընդդիմադիր որևէ ուժ գա իշխանության ընտրությունների արդյունքում, իսկ դա տեղի կունենա, եթե ընդդիմությունն ունենա այնքան ռեսուրս, որքան ունի իշխանությունը, իսկ որ դա այդպես չէ, դա իշխանության մեղքը չէ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը:
Հունիսի 28-ին, ժամը 11.41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Երևանյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 10 տան մոտակայքում գտնվող երկհարկանի տան առաջին հարկում։
Պատճառը դարձավ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում Իսլանդիայի հավաքականից կրած սենսացիոն պարտությունը (1:2):
Ուիմբլդոնի առաջին օրը գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչը, 7-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը դուրս եկան 2-րդ շրջան:
Անկարան պատրաստ է Մոսկվային փոխհատուցել վնասը, որը հասցվել է «Սու-24» ռմբակոծիչը խոցելու հետևանքով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Վիեննայում՝ ԵԱՀԿ կենտրոնակայանում, մեկնարկում է Անվտանգության ոլորտի խնդիրների տեսությանը նվիրված ամենամյա համաժողովը, հայտնում է TASS-ը:
Ընտրական օրենսգրքի նախագծով նախատեսվում է ներքին հարձակում 2017 թ. գարնանը. այս մասին այսօր ԱԺ-ում ԸՕ-ում փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` միաժամանակ նշելով, թե պետք չէ սպասել, պետք է նախահարձակ լինել ու վերցնել իշխանությունը:
Խորհրդարանը շարունակում է քննարկել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հունիսի 27-ի նիստում հարցի քննարկումն ընդհատվել էր մտքերի փոխանակության փուլում:
Հունիսի 26-ին, նախնական տեղեկություններով, ինքնասպան է եղել Ադրբեջանի ԶՈւ Բեյլագանի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, 1997 թ. ծնված Նեջեֆով Էլբուրուս Ֆարաջ օղլուն (Nəcəfov Elburus Fərəc oğlu):
Հայաստանից հեռացած և Ադրբեջանում ապաստանած Վահան Մարտիրոսյանը եղել է լատենտ միասեռական: Այս մասին, ինչպես տեղեկացնում է novostikavkaza.com կայքը, ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Մարտիրոսյանի կինը՝ Կարինա Գասպարյանը:
Չի բացառվում, որ կաթոլիկ կարդինալների մեծ մասը նույնպես կարծում է, որ Ֆրանսիսկոս պապը «հարիֆ» է: Բայց հիմա ես ուզում եմ խոսել ոչ թե հոգեւորականների եւ ոչ այնքան կենցաղի մասին, որքան ՄԵՐ մասին:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Երեկ քրեական գործը մակագրվել է դատավոր Անդրանիկ Մնացականյանին:
«Այո, Ադրբեջանը փորձում է թանկացնել իրեն։ Ալիեւն ասում է, որ կհամաձայնի հետաքննության մեխանիզմների ներդրմանը, եթե Հայաստանն ասի, թե այսինչ օրը, այսինչ ժամին վերադարձվելու են տարածքները։ Ցանկացած հարցում իր համաձայնությունը տալը նա փորձում է վաճառել։ Ուզում եմ հավատալ, որ Մինսկի խումբն իր արժանապատվությանը տեր կկանգնի եւ թույլ չի տա, որ Ալիեւն էդպես վարվի»։
Այս տարվա օգոստոսին Վրաստանում կանցկացվեն հատուկ նշանակության ուժերի Jackal Stone 2016 համատեղ վրաց-ամերիկյան զորավարժություններ, հայտնում է TASS-ը: