Մասշտաբը հասկանալու համար NASA-ն նշում է, որ մարսագնացի անվի տրամագիծը 50 սանտիմետր է, անվի լայնությունը՝ 40 սանտիմետր: Այժմ Curiosity-ին գտնվում է Շարպ լեռան մոտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Անցած մայիսն ամենաշոգն է դարձել վերջին 137 տարում՝ բնորոշ մեծությունները գերազանցելով Ցելսիուսի 0,87աստիճանով: Այս մասին հայտարարել են ԱՄՆ-ի Օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների վարչության (NOAA) կլիմայագետները:
Համակուրսեցիների քեֆն ընդհատվեց դանակահարությամբ:
Ավտոհետապնդումներ, բախումներ, կրակոցներ: Ոստիկանները կանխեցին հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործության հնարավոր զարգացումները:
Նեյմարը դեռևս չի երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, և դրա պատճառները կարող են լինել ֆուտբոլիստի ընտանիքում: Բրազիլացի հարձակվողի գործակալ Վագներ Ռիբեյրոն և հայրը համառորեն խորհուրդ են տալիս նրան հեռանալ «Բարսելոնայից» և տեղափոխվել այնպիսի ակումբ, որը պատրաստ կլինի առաջարկել իրեն ավելի շատ գումար և բացարձակ լիդերի դերը:
Հունիսի 20-ին, ժամը 21.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի դիտահորերից մեկում աշխատանքներ իրականացնելիս քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները քննարկում են իրենց տարածքում վաճառվող մանկական խաղալիքների պարտադիր հոգեբանական-մանկավարժական փորձաքննություն անցկացնելու հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մամուլի ծառայությունը:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 20-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված բերքահավաքի ընթացիկ և մթերման աշխատանքներին:
Այս պահին կարելի է արձանագրել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարողացավ չեզոքացնել Վիեննայի հանդիպումից հետո առաջացած վտանգը` Ադրբեջանի համար վտանգը` պատերազմը սանձազերծողի որոշման մեխանիզմի ներդրումը, որը, հաշվի առնելով մի շարք այլ հանգամանքներ, ձեռնտու չէր ոչ միայն՝ Ադրբեջանին, այլ նաև՝ վերջինիս զենքի մատակարար Ռուսաստանին:
Ի՞նչ է ստարտափների ռազմավարությունը: Ի՞նչ է պետք անել, որպեսզի որպես ստարտափ՝ գտնես քո ճանապարհը: Որո՞նք են ստարտափները զարգացնելու համար անհրաժեշտ հիմնական ուղղությունները: Այս հարցերի մասին երեկ BarCamp (չ)կոնֆերանսի ժամանակ խոսեց ABBYY փոխնախագահ, «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:
Պատերազմի դաշտում քաջերի շնորհիվ են կերտվում հաղթանակները: Մերօրյա հերոսներից մեկը Շիրակի մարզի Հովիտ գյուղի բնակիչ 19-ամյա կրտսեր սերժանտ Միքայել Սահակյանն է, որը Արցախյան պատերազմի մասնակից քաջորդիների օրինակով ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում խափանել է հակառակորդի ռազմական պլաններն ու անառիկ պահել հայրենիքի սահմանները:
Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ Ադրբեջանը միանշանակ քայլեր կձեռնարկի հետաքննող մեխանիզմների ներդրման ծրագրերը խափանելու շուրջ:
Ալժիրի իշխանություններն ամբողջ երկրում ժամանակավորապես արգելափակել են մուտքը սոցիալական ցանցեր, որպեսզի միջնակարգ դպրոցներում քննությունների ընթացքում հնարավորություն չտան օգտվելու հուշումներից, տեղեկացնում է BBC-ն:
Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը մայիսին Վիեննայում կայացած հանդիպման տրամաբանական շարունակությունն էր, որի ընթացքում կարևոր պայմանավորվածություններ էին ձեռք բերվել:
Ադրբեջանական կողմը կառուցողական և դրական է գնահատում Սանկտ Պետերբուրգում կայացած Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի, Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպումը:
Ադրբեջանի ռազմական ինքնաթիռներն իրարանցում են առաջացրել Թուրքիայի Օրդու մարզի բնակիչների շրջանում:
Հունիսի 21-ին, Երևանում՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, տեղի կունենա 5-րդ TEDxKids@Yerevan միջոցառումը, որը պաշտոնապես արտոնագրված է միջազգային TED կազմակերպության կողմից և առաջնորդվում է TED-ի` «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: Միջոցառմանը կմասնակցի ավելի քան 400 երեխա Երևանից և մարզերից: TEDxKids@Yerevan 2016 միջոցառման թեման է` երազանքի հակառակ կողմում:
Հաղորդում տեղի չունեցած հանցագործության մասին՝ սուտ մատնություն:
«Այնքան շատ են, որ մեկ էլ տեսար ցերեկը դուրս ենք գալիս, տանիքների վրա ու իրար հետ խաղում են: Դրանք ձագեր են, հաշվել ենք 3 հատ մեծ, 9 հատ փոքր: Մեզ այդպես չեն անհանգստացնում, չեն էլ վախենում մեզանից, նույնիսկ հանգիստ լուսանկարել ենք»,- նշեց Սոնա Եղիազարյանը՝ փաստելով, որ անցած տարիներին նման բան չի եղել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սանկտ Պետերբուրգում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Հենց նոր Ժիրայր Սէֆիլյանին Ձերբակալվածների պահման վայրից տեղափոխեցին Քննչական կոմիտե։
Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած եռակողմ հանդիպման ընթացքում կատարվել են դրական քայլեր ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ ընդունվել է համատեղ հայտարարություն:
Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի 1-ին գումարտակի միլիցիոներ, միլիցիայի սերժանտ Արթուր Ներսիսյանը զոհվեց 1992 թվականի դեկտեմբերի 3-ին՝ Ղոչազի բարձունքում:
Ստամբուլի` ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում հունիսի 20-ին տեղի են ունենում «Ակոս» պարբերականի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության երրորդ լսումները: Մեղադրյալները` Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին տնօրեն Ալի Ֆուաթ Յըլմազերը, Ստամբուլի հետախուզական վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը և Դինքի սպանության ժամանակ Տրապիզոնի հետախուզական բաժնի տնօրինությունում էմիրի պաշտոնը զբաղեցրած Էրջան Դեմիրը ներկա են լսումներին։
Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի` Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ռոբին Բյոնիշը հնարավոր է համարում բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելը:
Այսօր Գյումրու Շատրվաններ թաղամասում՝ Մանուշյան 228/268 տնակում, հայտնաբերվել են մայր եւ որդի Հակոբյանների դիակները. մայրը՝ Սիրիկ Հակոբյանը՝ ծնված 1936 թվականին, եւ որդին՝ Սարգիս Հակոբյանը՝ ծնված 1956 թվականին:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում քննիչը հունիսի 20-ին որոշումներ է կայացրել` մեղադրյալներ, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանի և գործակալության Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին:
«Նախագահները նշել են Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ իրենց պարբերական հանդիպումների կարևոր նշանակությունը ու պայմանավորվել են հանդիպել նման ձևաչափով՝ ի հավելումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի, որոնք հրավիրվել էին Սանկտ Պետերբուրգի հանդիպման եզրափակիչ մասին»,- ասվում է փաստաթղթում:
Երբ սաստիկ գլխացավ ենք ունենում, անկախ մեր կամքից, շտապում ենք որևէ դեղամիջոց ընդունել, որն ինչ-որ չափով կդադարեցնի գլխացավը: Սակայն արևելյան բուժակներն առաջարկում են գլխացավից ազատվելու իրենց յուրօրինակ մեթոդը: Բուժակները պնդում են, որ գլխացավերը կարելի է բուժել՝ շնչառությունը կարգավորելով: Պարզվում է՝ միգրենի դեմ կարելի է պայքարել նաև առանց դեղամիջոցների: