«Անտարակույս, դա այնքան էլ անհավանական չէ, որ աշխարհի ամենահզոր մարդկանցից մեկը չափազանց կասկածելիորեն է վերաբերվում լրտեսմանը»,- նշել է հրատարակությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Հունիսի 22-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ նրա՝ այն վարկածները, որ շրջանառվում են տարբեր փորձագետների, քաղաքական ուժերի կողմից՝ բոլորն էլ ճիշտ են և միաժամանակ՝ չեն համապատասխանում իրականությանը:
MIT Technology Review հրատարակությունը հրապարակել է 2016 թվականի 50 «ամենախելացի» ընկերությունների ցուցակը, որոնք նորաստեղծական տեխնոլոգիաները զուգակցում են արդյունավետ գործարար-մոդելի հետ: Ցուցակում առաջին տեղն զբաղեցրել է Միացյալ Նահանգների Amazon հոլդինգը, որի կապիտալացումը կազմում է 337 միլիարդ դոլար:
Մինչ նախագահ Էրդողանը ԴՆԹ հետազոտություն է պահանջում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին քվեարկած Գերմանիայի խորհրդարանի 11 թուրք պատգամավորների էթնիկ ծագումը ստուգելու համար, շատ ավելի նպատակահարմար կլիներ քիմիական ստուգման ենթարկել նրա դիպլոմը:
«Մոսկվան ու Վաշինգտոնը համաձայնեցված չեն գործում արդեն բավականին վաղուց (վերջին անգամ երկու մայրաքաղաքները համաձայնեցված գործել են 1975թ. «Ապոլլոն-միություն» ծրագրի շրջանակում)»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս միջազգայնագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:
Եվրո-2016-ի F խմբի 3-րդ տուրում հանդիպեցին Հունգարիան ու Պորտուգալիան, Իսլանդիան ու Ավստրիան։
Ջրաձորում ևս անօթևանության խնդիրը դեռևս լուծված չէ: 1988 թվականի երկրաշարժի ժամանակ գյուղի տները դարձել են վթարային:
Խուզարկությամբ թմրամիջոց և ներարկիչ հայտնաբերվեց:
«Մամեդովը հայտնի է բավականին ոչ ադեկվատ հայտարարություններով, իր շուրթերով հնչեցնում են բաներ, որոնք սպասարկում են իրենց պրոպագանդան։ Դա զուտ ներքին օգտագործման հայտարարություն է»,- ասում է Ալեքսանդր Արզումանյանը։
Հայկական երկու պետությունների ղեկավարները մայրաքաղաք Ստեփանակերտում խորհրդակցություն են անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ և քննարկել բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Հայաստանում 2016 թվականի առաջին եռամսյակի դրությամբ կա 3 681 506 բջջային կապի բաժանորդ (ներառյալ (ոչ հեռախոսով) լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2015թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 0.74%-ով կամ 27 428-ով, իսկ 2015թ.-ի առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 0.79%-ով կամ 28 887 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվ ող բաժանորդների թիվը 3 446 091 է: 2015թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 0.53%-ով կամ 18 400-ով, իսկ 2015թ.-ի առաջին եռամսյակի համեմատ աճել 1.22%-ով կամ 41 390 բաժանորդով:
Սխալ կազմակերպված քաղաքաշինությունը նպաստում է մայրաքաղաքի էկոլոգիական վիճակի վատթարացմանը և աղետների ռիսկերի աճին: ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի 4-րդ նիստի ընթացքում նման կարծիք է հայտնել «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը:
Մասնավոր հատվածի կողմից պահանջված աշխատատեղերն ավելի շատ են, քան բուհերը կարողանում են առաջարկել:
Արցախ այցելողները Բերձոր չհասած` Աղավնո գետի ձախ ափին կարող են տեսնել նոր գյուղի շինարարությունը, որն իրականացնում է մի քանի տասնյակ սփյուռքահայերի Արցախ ռութս ինվեսթմենթ (ԱՐԻ) ներդրումային ընկերությունը` Ստեփանակերտի իշխանությունների հետ համատեղ:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են մոր և որդու՝ Սիրիկ Հակոբյանի և Սարգիս Հակոբյանի սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Հունիսի 22-ից ծիրանի մթերումները սկսվել են «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ում: Հունիսի 23-ից ծիրանի մթերումներ կսկսի իրականացնել «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն՝ ք. Երևան, Շարուրի 37 հասցեում, հունիսի 24-ից՝ «Եվրոթերմ» ՓԲԸ-ն՝ ՀՀ Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում:
Դեռևս 2014թ. նոյեմբերին հայաստանյան մամուլը տեղեկացրել էր Լոնդոնի հեղինակավոր Royal Festivall Hall համերգասրահում «Օպերա Ռարան»-ի կողմից բեմադրված՝ Դոնիցետտիի «Մարտիրոսներ» օպերայի համերգային կատարման մասին, որն իրականություն էր դարձել լոնդոնաբնակ հայտնի հայ բարերարներ Արմեն Սարգսյանի, Վաչէ Մանուկյանի և Հայկ Դիդիզյանի շնորհիվ։
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Ժիրայր Սէֆիլյանը երկու ամսով կալանավորվեց։
«Ես կոչ եմ անում Վեհաժողովին վերսկսել մոնիթորինգի գործընթաց Թուրքիայի հանդեպ, քանի դեռ թուրքական բանտերը ամեն ժամ լցվում են մարդկանցով, ովքեր համարձակվում են ունենալ սեփական կարծիք եւ այն արտահայտելու խիզախություն»:
Սխտորը հզոր հակաբիոտիկ է: Նույնիսկ ուտելուց 24 ժամ անց այն շարունակում է ակտիվորեն ազդել ամբողջ օրգանիզմի վրա: Սպանելով բակտերիաներն ու օգնելով ազատվել տոքսիններից՝ այս հզոր մթերքն առողջացնում է ներքին օրգաններն ու օգնում է նույնիսկ քրոնիկ հիվանդությունների դեպքում:
«Այս պահից արդեն հրավիրում եմ ձեզ աղոթելու այս առաքելական ճանապարհորդության համար: Աստծո օգնությամբ գալիս եմ ձեզ մոտ, իրականացնելու համար ինչպես ճանապարհորդության կարգախոսն է ասում «այց առաջին քրիստոնյա երկիր»: Եվ գալիս եմ որպես ուխտագնաց, այս հոբելյանական տարում թաթախվելու ձեր ժողովրդի հնագույն իմաստության մեջ և ըմպելու ձեր ժայռե` ինչպես ձեր հայտնի փորագիր խաչքարերն են, հավատքի աղբյուրից»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ռամկավար Ազատական Կուսակցության (ՌԱԿ) կենտրոնական վարչության ատենապետ, Արգենտինայի «Սարդարապատ» շաբաթաթերթի հիմնադիր-տնօրեն Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 423.3հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ինֆոգրաֆիկա. որ փողոցները փակ կլինեն Հռոմի պապի այցի օրերին:
Զղջման խոսքեր ոստիկանությունում: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Արգենտինայի Ազգային բանկի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատականի համար՝ նշելով, որ ուրախ է հայրենիք այցելելու և ջերմ ընդունելության արժանանալու համար: Կառլոս Մելքոնյանն ընդգծել է, որ կենսունակ ու մեծաթիվ արգենտինահայ համայնքը մեծ հարգանք է վայելում Արգենտինայում և կարևոր դերակատարություն ունի հայ-արգենտինյան հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում:
«Այս տարի ընտրությունը դժվար էր, որովհետև լավ ֆիլմերը շատ էին: Հանձնաժողովում նույնիսկ վեճեր էին լինում, քանի որ ներառված են տարբեր սերնդի ներկայացուցիչներ՝ պարտադիր կերպով երիտասարդներ»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:
Գյումրեցի փոքրիկ Անին ամեն առավոտ քաղցրավենիքի փոխարեն օրը սկսում է դեղերով։ Խմելնիցկի փողոցի 236/139 տնակում Անին ապրում է մոր եւ երկու քույրերի հետ։ Մանկահասակ երեխայի մահճակալն ուղիղ կաթոցների տակ է, ու անձրեւանոցների տակ գտնվող այս հատվածը համարվում է տնակի քիչ թե շատ անվտանգ անկյունը:
Երևանում հունիսի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը: Նախարար Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրել է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ գագաթաժողովի արդյունքները։