Բաժիններ՝

Վրաստանում ԱՄՆ-ի հետ համատեղ կանցկացվեն Jackal Stone 2016 զորավարժությունները

Այս տարվա օգոստոսին Վրաստանում կանցկացվեն հատուկ նշանակության ուժերի Jackal Stone 2016 համատեղ վրաց-ամերիկյան զորավարժություններ, հայտնում է TASS-ը:

Ինչպես հայտնել են Վրաստանի պաշտպանության նախարարությունից, Թբիլիսիում կայացել է Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վախթանգ Քափանաձեի և պաշտպանության նախարարի տեղակալ Բեսիկա Լոլաձեի հանդիպումը Վրաստան այցելած ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պատվիրակության անդամների հետ:

Պատվիրակության այցը տեղի է ունենում Jackal Stone 2016 զորավարժությունների նախապատրաստության շրջանակում:

«ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչները կուսումնասիրեն՝ որքանով ճիշտ և ժամանակին է ընթանում կայանալիք զորավարժությունների նախապատրաստությունը: Jackal Stone 2016-ը լավ թեսթ կդառնա, թե որքան արդյունավետ է ճգնաժամերի կառավարման մեր համակարգն ու ինչն է հարկավոր բարելավել այդ համակարգում»,- լրագրողներին ասել է Քափանաձեն:

Jackal Stone 2016-ը կանցկացվի ԱՄՆ բանակի հատուկ նշանակության ուժերի հրամանատարության և Եվրոպական հրամանատարության մոտ 500 զինծառայողի մասնակցությամբ:

Վրացական կողﬕց վարժանքներին կներգրավվի ՆԳ նախարարության և անվտանգության ծառայության 130 ներկայացուցիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930