
Ռոյ Հոջսոնը հեռացավ Անգլիայի հավաքականից

Պատճառը դարձավ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում Իսլանդիայի հավաքականից կրած սենսացիոն պարտությունը (1:2):
Հրաժարականի մասին Ռոյ Հոջսոնը հայտարարեց խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Հոջսոնի պայմանագրի ժամկետը FA-ի հետ լրանում է Եվրո-2016-ի ավարտից հետո: FA-ն պատրաստվում էր ստորագրել նոր համաձայնագիր մասնագետի հետ միայն Ֆրանսիայում հաջող ելույթներ ունենալուց հետո:
Հոջսոնը գլխավորել է Անգլիայի հավաքականը 2012թ. մայիսի 14-ից:
Հոջսոնի գլխավորությամբ Անգլիայի հավաքականն անցկացրել է 56 խաղ, տարել է 33 հաղթանակ, 15 անգամ խաղացել է ոչ-ոքի և 8 անգամ պարտվել է:
Եվրո-2016-ի 1/8 եզրափակչում Անգլիան պարտվեց Իսլանդիային (1:2) և դուրս թռավ մրցաշարից:
Դեռ հայտնի չէ, թե ով կփոխարինի Հոջսոնին Անգլիայի հավաքականում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը