Բաժիններ՝

Թուրքիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար

Ադրբեջանական Trend գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը աջակցություն ցուցաբերելու համար: Այս մասին նա հայտարարել է թուրքական TRT Haber հեռուստաալիքի եթերում:

Նա նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի և Ղազախստանի հարաբերությունների նորմալացմանը նպաստելու համար:

«Սկսվել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների նորմալացման գործընթաց»,- ասել է Յըլդըրըմը:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, թե Պուտինը Էրդողանից ստացել է ներողություն պարունակող ուղերձ, որտեղ նա իր ցավակցություններն է հայտնել «Սու-24»-ի զոհված օդաչուի հարազատներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930