Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործը դատարանում է

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Երեկ քրեական գործը մակագրվել է դատավոր Անդրանիկ Մնացականյանին:

Հիշեցնենք, որ քրեական գործով մեղադրանք ՝ առաջադրվել երկու անձի՝ Հենրիկ Ավագյանին և Գարեն Աթաջանյանին: Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նրանք, 20.05.2015 թ նպատակադրվել են սպանել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին,սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներից,քանի որ ավտոմեքենային անմիջականորեն դիպված 18 գնդակներից սրահում գտնված անձինքն չեն վնասվել»:

Այս քրեական գործով մեղադրվում էին նաև Արա Բուդաղյանն ու Վիտալի Մինասյանը, սակայն հունիսի 10-ին  որոշումներ են կայացվել նրանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930