Շվեդն ընտրություն պետք է կատարի փողի և աշխարհում ամենափոքր պետության թագավորի տիտղոսի միջև:
«Արմենպրես» լրատվական գործակալության և «ԼՈՖԹ» կենտրոնի համատեղ «Պատվերով հարցազրույց» նախագծի հյուրն է Ավետ Բարսեղյանը:
ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգում տեսագրել են ոչ մեծ աստղակերպի անկումը: Դիտարկման խցիկի տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է գիշերային երկինքը մի ակնթարթում լուսավորում վառ բռնկումը:
Ադրբեջանը բարձրակարգ սեփական մարզիկներ չունենալու պատճառով Ռիոյի Օլիմպիական խաղերին կմասնակցի մի թիմով, որում 70 տոկոսից ավելին արտասահմանյան երկրներից հրավիրված մարզիկներ են:
Ռուսաստանցիներից վարկանիշում ամենաբարձր տեղն զբաղեցրել է «Ինտերռոս» հոլդինգի սեփականատեր, «Նորիլսկի Նիկել»-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Պոտանինը: Ընդհանուր ցուցակում ձեռնարկատերը գտնվում է 56-րդ հորիզոնականում. նրա կարողությունը գնահատվում է 14,7 մլրդ դոլար:
Աստվածաբան Ալի ալ-Հակամին Սաուդյան Արաբիայից կոնդակ է հրապարակել, համաձայն որի առանց թույլտվության ուրիշի Wi-Fi-ից օգտվելը մեղք է համարվում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Մոսկվայում 6 տարի և 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ, քանի որ նա ունի ողնաշարի ճողվածք, ինչն իրեն շատ անհանգստացնում է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց նրա դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը, ըստ որի՝ հայրը լուրջ բուժման կարիք ունի:
Անգլիայի բանկի կառավարիչ Մարկ Քառնին ցուցադրել Է նոր հինգֆունտանոց դրամը՝ դիմերեսին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի դիմանկարով, հաղորդել Է The Guardian-ը:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
Սպառողը հուլիսի մեկից կապույտ վառելիքի համար կվճարի նոր գին: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մինչև այս ամսվա վերջ նիստ կգումարի՝ որոշում կայացնելով գազի սակագինը 9.3 դրամով իջեցնելու մասին:
«Քանի՞ նոր աշխատատեղ ենք բացել այս տարիների ընթացքում, որքա՞ն ենք ավելացրել համայնքի ժողովրդի եկամուտները, որքա՞ն է ավելացել ՀՆԱ-ն, որ գնում ենք ինչ-որ ռեֆորմների: Այո՛, եթե կենսամակարդակը բարձրացել է, աշխատատեղերը շատացել են, աշխատավարձը բարձրացել է, և այլն, եկեք գնանք որոշակի ցավոտ ռեֆորմների, սակայն դա չի եղել: Մենք գնում ենք ևս մի խնդրի առաջացման բնակիչների համար, որն այս բոլոր խնդիրներին թափ է տալու»,- նշեց պատգամավորը:
Կողոպուտ տաքսի ավտոմեքենայում:
«Ախպոր պես եկեք վերջ դնենք այս թեմային ու չխոսենք այս ամենի մասին: Այն, ինչ պետք էր, Սիլվան խոսել ու ներկայացրել է: Պետք չէ մտնել մարդու ու մատանու արանքը: Ինչ եղել, եղել է, չեմ ցանկանում դա համաշխարհային բան սարքել, ինչ արել, արել են. իրենք են որոշողը: Ես պատասխանատու չեմ այդ թեմայով որևէ մեկնաբանություն տալ»:
Հունիսի 3-ին, ժամը 18.33-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի գերեզմանոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մարզիկների օլիմպիական ավանն արդեն պատրաստ է:
Աշխարհը պետք է առերեսվի պատմական իրողության հետ և ճանաչի Հայոց ցեղասպանությունը, նաև չպետք է սպասի, որ անցնի 1 դար և հենց հիմա պետք է արձագանքի այն ամենին, ինչ տեղի է ունենում Արցախում:
Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս յուրահատուկ կոկտեյլ, որը կարող է բուժել մի շարք հիվանդություններ: Պարզապես շշի մեջ պետք է խառնել մի քանի դեղատնային թուրմեր:
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 2016 թվականի մայիս ամսվա ընթացքում հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 8 արձանագրություն՝ ապօրինի հատված 21 ծառի համար:
Արևմտյան գործընկերների մեծամասնությունը ընդունում է, որ չպետք է բերվեն պատրվակներ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը հետաձգելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին, վկայակոչելով ТАСС-ը:
«Ռոլան Գարոսի» 1/4 եզրափակչում Գարբինիե Մուգուրուսան հաղթեց Շելբի Ռոջերսին, իսկ Սամանտա Ստոսուրը՝ Սվետանա Պիրոնկովային:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում մասնավոր հատվածի, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդակցություն:
«Վրացական երազանք» կառավարող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին պնդում Է, որ Վրաստանի գործող վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին իր նախորդից՝ Իրակլի Ղարիբաշվիլիից, ավելի սկզբունքային Է:
Հայտնի ռուս երգիչ, «Чай вдвоем» խմբի նախկին անդամ Ստանիսլավ Կոստյուշկինը ներողություն է խնդրել Ադրբեջանի կառավարությունից և ժողովրդից՝ Հայաստանի կողմից «օկուպացված» Լեռնային Ղարաբաղ «անօրինական» այցելելու համար, և խնդրել է իրեն հեռացնել Ադրբեջանի «սև ցուցակից»: krpress.ru-ն, հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին, գրում է, որ Կոստյուշկինն իր հայտարարության մեջ նշել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու այդ երկրի օրենքներն այսուհետ […]
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում շարունակվում է զինված ուժերի կարիքների համար տարբեր ապրանքատեսակների գնման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը։ Պաշտոնեական դիրքը չարաշահելու համար մեղադրանքներ են առաջադրվել գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և գնդապետներ Արմեն Մարգարյանին, Մհեր Պապյանին, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
2016 թվականի սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 205 հազար միգրանտներ ու փախստականներ:
Ֆրանսիայի բաց առաջնության 1/4 եզրափակչում Էնդի Մարեյը հաղթեց Ռիշար Գասկեին, իսկ Սթեն Վավրինկան՝ Ալբերտ Ռամոս-Վինոլասին:
Թուրք պրոֆեսոր Բասքըն Օրանը, որը տարիներ շարունակ զբաղվել է Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրությամբ, արձագանքել է Գերամանիայի դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
«Ադրբեջանի ընկերը մեր ընկերն է, նրա թշնամին՝ մեր թշնամին: Մենք միշտ աջակցում ենք Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում»,- ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ` այս մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Նրա խոսքով՝ եկել է Հայաստանին կանգնեցնելու ժամանակը, որն, ըստ նրա՝ «օկուպացրել է ադրբեջանական տարածքների 20 տոկոսը»:
Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտությունն աճում է աշխարհում լարվածության սրվելու պայմաններում: Այս մասի հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Փարիզում կայացած մամուլի ասուլիսում: