![](/banners/BeFunky-design.jpg)
Պայթյուն Թուրքիայում. կան վիրավորներ
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/turqia-3.jpg)
Ինչպես հայտնում է Hürriyet թերթը, Դիարբեքիրի նահանգի Ջիլա ավանում՝ Էրգանի մայրուղու մոտ գտնվող հիվանդանոցի հարևանությամբ, «Քրդական աշխատավորական» (PKK) կուսակցության զինյալները պայթուցիկով լի ավտոմեքենա են պայթեցրել:
Պայթյունի հետևանքով տուժել է 8 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան:
Վիրավորները հոսպիտալացվել են:
Հիվանդանոցը, ինչպես նաև հարակից շինությունները վնասվել են: