Տեսախցիկն արձանագրել է գողությունը կատարած անձանց դեմքերը:
«Ղարաբաղի չլուծված հարց, Թուրքիայի միակողմանի, պրոադրբեջանական դիրքորոշում, ՌԴ-ի` բավականին բարդ քաղաքականություն Հարավային Կովկասում (Ռուսաստանը սիրաշահում է Ադրբեջանին, ուզում է, որ վերջինս դառնա ԵՏՄ անդամ, այս հարցերով գնում է կամ պատրաստ է գնալ զիջումների). այս ամենը հաշվի առնելով՝ մեզ համար լուրջ սպառնալիք է այս մերձեցումը»:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ ՖրանկՎալտեր Շտայնմայերը Բաքու կգնա ուղերձով, որ ապրիլյան իրադարձություններն այլևս չկրկնվեն:
Հայաստանյան եռօրյա այցի ժամանակ Ֆրանցիսկոս Պապի անունից առաքելական օրհնագիր է շնորհվել ԳՈՀԱՐ նվագախմբի և երգչախմբի հիմնադիր Գոհար Խաչատուրյանին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին:
Արթիկում աղետից տուժած բնակչությունը մի քանի ամիս անց նոր կկարողանա վերադառնալ բնականոն կյանքին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը: Նրա խոսքով՝ Արթիկ քաղաքում առանձին անհարմարություններ կան՝ փողոցները տիղմից ու կեղտից դեռևս ամբողջությամբ չեն մաքրվել. «Մանկապարտեզը, թերևս, կարելի էր բացել, բայց ես չթույլատրեցի, քանի որ ուզում եմ համոզվենք, որ այդտեղ անվտանգ է, ամեն ինչ նորմալ է, հետո նոր կբացենք: Մյուս ենթակառուցվածքները գործում են»:
Հայաստանը մեծապես կարևորում է հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը։ Սույն բանաձևը շարունակությունն էր 2015թ. ապրիլի 23-ին դաշնային Նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարության։
Արցախյան պատերազմի ընթացքում անհայտ կորած հայ ազատամարտիկները մոտ 200-ն են: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների խորհուրդ» ՀԿ նախագահ, արդեն 24 տարի անհայտ կորած ազատամարտիկ Շահեն Առաքելյանի մայր Ռիմա Առաքելյանը:
Բելգիայի ԱԳՆ-ը Ստամբուլի օդանավակայանի պայթյունից հետո իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս Թուրքիայի տարածքում զգոնություն պահպանել, քանի որ կարծում է, որ առաջիկա շաբաթներին ու ամիսներին Թուրքիայում չեն բացառվում ահաբեկչական նոր հարձակումներ:
Հուլիսի 8-9-ը Վարշավայում կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարն այս ժամանակաշրջանն անվանել է «շատ որոշիչ», երբ ՆԱՏՕ-ն առերեսվում է անվտանգության ոլորտի լրջագույն մարտահրավերներին։ Ենթադրվում է, որ վարշավյան գագաթաժողովը կդառնա որոշիչ՝ մի շարք փոփոխությունների տեսանկյունից։
Նման աղետի կրկնության հնարավորությունը Օրհուս կենտրոնի ղեկավար Գևորգ Պետրոսյանը չի բացառում: Ըստ նրա՝ քանի այդ ձորերն ամբողջությամբ չեն մաքրվել թափոններից, կրկնվելու ռիսկերը մեծ են:
Աշխարհի նախկին 1-ին և ներկայիս 4-րդ ռակետ Ռաֆայել Նադալը Ուիմբլդոնի մրցաշարը բաց թողնելուց հետո հանդիպում է ունեցել լրագրողների հետ և հայտնել, որ պատրաստվում է մասնակցել Ռիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին:
«Եռանախագահող երկրներն ամենաբարձր մակարդակով մշտապես նշել են, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշի ԼՂ ժողովուրդը՝ ազատ կամարտահայման միջոցով, սա է ասում ՀՀ-ն, եռանախագահող երկրները բարձր մակարդակով: Շինծու վարկածներ են, որոնք ներկայցվում են Ադրբեջանի ղեկավարության կողմից»,- ասաց նախարարը:
Մադրիդի 10 բնակելի տներում կատարած կողոպուտի համար Իսպանիայում ձերբակալվել են հանցավոր խմբավորման 23 անդամներ, որոնցից 18-ը Վրաստանից սերվածներ են:
Այս գիշեր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի ՌԴ ԱԻ նախարարության ինքնաթիռը, որը 3 չվերթով Հայաստան կտեղափոխի Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված ՀՀ 156 քաղաքացիների:
Տաթևի վանքում նեկայացվեց ԼՂ հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց նվիրված «Գոբելենների մեջ թաքնված նամակներ» խորագրով ցուցահանդես:
Իսլանդիայի ազգային հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնության ¼-րդ եզրափակիչ՝ հաղթելով ֆավորիտներից մեկին՝ Անգլիայի հավաքականին:
Ադրբեջանական կողմի իրարամերժ հայտարարությունները խոսում են այն մասին, որ Ադրբեջանի սպասելիքները չեն արդարացել, և եթե այդ երկիրը փորձում է փոխել ստատուս-քվոն, պետք է պատրաստ լինի եռակողմ բանակցությունների: Սակայն Ադրբեջանը այդպիսի բանակցությունների դեռևս պատրաստ չէ:
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տեքստի վրա աշխատել են Ֆրանսիայի կառավարության և ֆրանսահայ կազմակերպությունների իրավաբանները:
«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական պահի ենք հասել»,- այս մասին այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
Լեբրոն Ջեյմսը հուլիսի 1-ին կստանա ազատ բասկետբոլիստի կարգավիճակ: Բասկետբոլի ազգային ասոցիացիայի ամենաթանկ բասկետբոլիստի պայմանագրում կա մի կետ, որի համաձայն վերջինս կարող է 1-ին մրցաշրջանը անցկացնելուց հետո հեռանալ ակումբից:
Նրա գնահատմամբ՝ որքան շարունակվում է այս հակամարտությունը, ռազմական գործողությունների էսկալացիայի ռիսկը մեծանում է:
Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` ո ր ո շ ու մ ե մ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դեպի Հայաստան իր «ուխտագնացությանը» մոտեցավ առավելագույն ազնվությամբ և իր սրտի խոսքն ասաց Հայոց ցեղասպանության մասին՝ անտեսելով իր խորհրդականների և ճառ գրողների քաղաքական հաշվարկները: Նա նախընտրեց իրեն դրսևորել որպես Աստծո ճշմարիտ ծառա, այլ ոչ թե խորամանկ քաղաքական գործիչ…
«Պետք է ԼՂ հակամարտության համար փորձենք գտնել անվտանգության հնարավորություններ»,- այս մասին այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը՝ անդրադառնալով իր ուղերձին, որով հանդես է գալու Բաքվում:
Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները պատրաստ են Թուրքիային տրամադրել Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն:
Ռուսաստանի Սոչի քաղաքում «Սոչի. Արվեստ. Խաղաղություն» միջազգային փառատոնին մասնակցած «ՀայԱրտ» համույթի 25 երեխաներին, 48 ծնողներին և մանկավարժներին տեղափոխող ավտոբուսը Երևանում կլինի հունիսի 29-ի կեսգիշերին:
Ժամանակի ընթացքում կնոջ կուրծքը կորցնում է իր ձգությունը, սա կապված է բջիջներում կոլագենի պակասի հետ: Սակայն գոյություն ունի մի հրաշալի և անվնաս քսուք, որը կվերադարձնի կրծքերի մաշկի էլաստիկությունը:
Հունիսի 29-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է Հայաստանի մանուկների հիմնադրամի նախագահ, տնօրենների խորհրդի ատենապետ Կարո Արմենին և նույն կազմակերպության տնօրենների խորհրդի խորհրդական, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսին:
Ռուսաստանը կարող է օգնել Հայաստանին կովկասյան հովազների վերաբնակեցման կենտրոն ստեղծելու հարցում: «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ բնական պաշարների և բնապահպանության նախարար Սերգեյ Դոնսկին: