«Այն դժվար էր, բայց հաջողվեց». Դավիթ Հարությունյան

Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ այս երկու օրվա քննարկումը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին ևս մեկ անգամ ցույց է տվել, թե ինչքան դժվար էր կոնսենսուսի համաձայնությունը կայացնել այս միջավայրում: Այսօր ԱԺ արտահերթ նիստում Դ.Հարությունյանը նշեց, որ տեղին չէ պայքարը, թե ով է ավելի ընդդիմադիր:

«Այս համաձայնությունը կայացել է, բայց այն եղել է պայմանական»,- ասաց Դ.Հարությունյանը:

Ըստ նրա` ֆինանսական հնարավորությունները սպառված չեն, բայց պակասող գումարը բյուջեից չեն պատրաստվում տրամադրել, ընդ որում` պետք է շտապել, քանի որ կարող է գումար գտնեն, բայց արդեն ժամանակ չունենան: Հարությունյանը երախտիքի խոսքեր հայտնեց քննարկումների և համաձայնության կայացման մասնակիցներին:

«Այն դժվար էր, բայց հաջողվեց»,- նշեց Դ.Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930