Էրդողանը մոտ օրերս հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է չորեքշաբթի կամ հինգշաբթի օրը հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

«Այդ ճգնաժամը դուր չի գալիս թուրք և ռուս ժողովուրդներին: Չորեքշաբթի կամ հինգշաբթի մեր հանրապետության ղեկավարը հեռախոսազրույց կունենա պարոն Պուտինի հետ»,- ասվում է Բինալի Յըլդըրըմի Twitter-յան էջում:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, թե հույս ունի արագ կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

«Թուրքիան միշտ ցույց է տվել իր բարեկամներին, որ երկիր է, որի վրա կարելի է հույս դնել»,- հայտարարել է Էրդողանը իֆտարի ժամանակ (երեկոյան ընթրիք, որը կտրում է Ռամադանի պասը):

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասել էր, թե Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում տեղի են ունենում «հիանալի փոփոխություններ»:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, թե Պուտինը Էրդողանից ստացել է ներողություն պարունակող ուղերձ, որտեղ նա իր ցավակցություններն է հայտնել «Սու-24»-ի զոհված օդաչուի հարազատներին:

Տեսանյութեր

Լրահոս