
Վահան Մարտիրոսյանը միասեռական հարաբերությունների մեջ է եղել ադրբեջանցի լրագրողների հետ

Հայաստանից հեռացած և Ադրբեջանում ապաստանած Վահան Մարտիրոսյանը եղել է լատենտ միասեռական: Այս մասին, ինչպես տեղեկացնում է novostikavkaza.com կայքը, ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Մարտիրոսյանի կինը՝ Կարինա Գասպարյանը:
Կարինա Գասպարյանի խոսքով՝ հայտնի է դարձել, որ իր ամուսինն ունեցել է միասեռական հակումներ, և որ իր ընտանիքը պահպանել է գոյությունը միայն հանուն երեխաների:
«Ես անգամ վախեցել եմ նրա հետ երեխային միայնակ թողնել»,- ասել է կինը:
Վերջինիս խոսքով՝ իր ամուսինը, գտնվելով Ադրբեջանում, կասկածելիորեն մտերմիկ հարաբերություններ է ունեցել ադրբեջանցի որոշ հայտնի լրագրողների հետ:
Կարինա Գասպարյանը, սակայն, հրաժարվել է անուններ հրապարակել: