Երևանի 27 դպրոցի շախմատի դասարանը հրկիզողին հայտնաբերեցին:
Ֆրանսիայի Պուատիե քաղաքում ապրող մեր հայրենակիցները դրամահավաք են իրականացրել ապրիլյան պատերազմում զոհված ծնունդով գյումրեցի հերոսների ընտանիքներին աջակցելու նպատակով: Հավաքագրված գումարի մի մասը տրամադրեցին ապրիլի 2-ին Ջեբրայիլի թեժ մարտերի ժամանակ զոհված գյումրեցի փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ընտանիքին:
«Եղանակային պայմանները թույլ չտվեցին, որպեսզի մեղվաընտանիքները զարգանան: Կարկուտների, քամիների և խոնավության պատճառով մենք զրկվեցինք ծաղկափոշուց: Բայց եղանակային պայմաններն արդեն բարելավվել են, և մենք հույս ունենք, որ կորուստները կվերականգնվեն»,- նշեց Արմեն Նազարյանը:
Անկասկած, շատերն են ճանաչում հայտնի բոլիվուդյան դերասանուհի Պրյանկա Չոպրային: Այս գեղեցկուհին արդեն 15 տարի շարունակ հիացնում է շատերին իր բնական գեղեցկությամբ և անզուգական խաղով: Նա նախկինում եղել է «Միսս աշխարհ», բացի այդ՝ եղել է առաջին հնդիկ կինը, ով դարձել է Guess-ի դեմքը:
Հունիսի 15-ին, ժամը 18.32-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Նոր Նորքի 3-րդ զանգվածի թիվ 143 դպրոցի մոտակայքում գտնվող շենքի 5-րդ հարկի պատուհանից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Աթլետիկայի Հայաստանի հավաքականը ևս մեկ օլիմպիական ուղեգիր է նվաճել:
Զլատանը խոստացել էր հունիսի 7-ին պայթեցնել մեդիան, բայց ոչինչ չհայտնեց հաջորդ ակումբի մասին: Մամուլը սպասում էր Իբրայի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, բայց հիմա մանկունյանցիները մրցակից ունեն. Կարլո Անչելոտին գաղտնի բանակցություններ է վարել ֆուտբոլիստի հետ:
«Հիմա IT ոլորտի ներկայացուցիչների համար նախապատրաստում ենք միջոցառումներ: Ընթացքում կլինեն հետաքրքիր հանդիպումներ ոլորտի ներկայացուցիչների հետ: Բացի այդ, կկազմակերպվեն ֆիլմերի դիտումներ, քննարկումներ»,- պատմում է Վարդան Պողոսյանը:
Հրանտ Մելիք- Շահնազարյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի` Ադրբեջանին զսպելու հարցում հետևողական լինելու, մեծ ջանքեր գործադրելու կոչը, ըստ էության, աշխատում է:
A խմբի երկրորդ խաղում կմրցեն Ֆրանսիայի և Ալբանիայի հավաքականները: Այս խաղի ընդգծված ֆավորիտը Ֆրանսիայի հավաքականն է: Տանտերերի հաղթանակը գնահատվում է 1.15 գործակցով: Ոչ-ոքիի համար սահմանված է 6.30 գործակիցը, իսկ ալբանացիների հաղթանակի գործակիցը 15 է:
Թուրքիայում պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանն անցյալ շաբաթ խիստ վիճահարույց նամակ է հղել նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ քննադատելով Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը:
2016թ. Եվրոպայի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրում Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում հանդիպեցին Ռումինիայի և Շվեյցարիայի հավաքականները:
Եվրո 2016-ի խմբային փուլի 2-րդ տուրի մեկնարկը կտրվի հունիսի 15-ին կայանալիք 3 հանդիպումներով: «Արմենպրես»-ը խաղերից առաջ շարունակում է ներկայացնել մասնակից հավաքականների միմյանց հետ ունեցած հանդիպումների տեսությունը: Ռուսաստան-Սլովակիա: Երկու ազգային ընտրանիների հանդիպումը կարելի է որակել պայքար 2-րդ տեղի համար: Եվրո 2016-ի 1-ին հանդիպումները ցույց տվեցին, որ Սլովակիան և Ռուսաստանը խմբում մեծ դժվարություններ են ունենալու: Սլովակիան 1-2 […]
Հաղթող թիմերն ընտրվելու են գնահատման երկու փուլով՝ գնահատականի մի մասը տրվելու է կազմակերպիչների կողմից` հիմնված թիմերի 10 շաբաթների ընթացքում իրականացրած աշխատանքի և աճի վրա, իսկ մյուս մասը կտրվի ժյուրիի կողմից՝ Demo Day-ի ընթացքում թիմերի ներկայացումները լսելուց հետո:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարար Լևոն Մկրտչյանն առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի 2015-16 ուսումնական տարվա հաղթողներին հանձնել է ԿԳՆ առաջին կարգի դիպլոմներ:
«Գերմանիայի սահմանադրական արդարադատության համակարգի առանձնահատկություններից մեկն այն է, որ վերջինս բավական բարձր ընդունելության շեմ է նախատեսում դիմումների համար: Տվյալ պարագայում անձը, հաջողության հասնելու համար, պետք է հիմնավորի, որ այդ փաստաթուղթը խախտել է Սահմանադրությամբ երաշխավորված մի շարք իրավունքներից մեկը և պնդի, որ այդ փաստաթուղթն այդ առումով չի համապատասխանում Գերմանիայի հիմնական օրենքին ու պետք է վերանայվի»:
Ներկայում նախապատրաստվում է Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրը, որի նպատակն է` հիմնանորոգել և արդիականացնել Հայաստանի Հանրապետությունը Վրաստանի հետ կապող շուրջ 90 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղին:
«Ոսկե Ծիրան» Երևանյան 13-րդ փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 10-17-ը և նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին: Այս տարի փառատոնին ներկայացվել է ավելի քան 900 հայտ՝ 91 երկրից: Մրցութային և արտամրցութային ծրագրերում ընդգրկվել է շուրջ 135 ֆիլմ: Փառատոնի անբաժան մաս դարձած «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» ծրագրերում այս տարի ևս կներկայացվեն համաշխարհային կինոյի հին ու նոր լավագույն աշխատանքները:
Walt Disney World զվարճանքի համալիրն Օրլանդոյում, որտեղ ալիգատորը տարել է 2- ամյա երեխայի, որոշում է կայացրել փակել բոլոր լողափերը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գլոբալ Բրիջիս»-ի կողմից կազմակերպված երիտասարդ առաջնորդների 15-րդ համաժողովի մասնակիցներին՝ շուրջ հինգ տասնյակ երկրներից: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, «Գլոբալ բրիջիս»-ի նախագահ Հանս Ալբրեխտը և կազմակերպության գործադիր փոխնախագահ Բեատե Լինդեմանը:
«Ես կարծում եմ, որ Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրացիան չափազանց դրական ազդեցություն կունենա ոչ միայն՝ Վրաստանի, այլև՝ ողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության վրա»,- այս մասին է ասել Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար, ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեսպան, ներկայումս՝ Վրաստանի Ատլանտյան խորհրդի նախագահ Վասիլ Սիխարուլիձեն:
Զինծառայող Կամո Մարտիրոսյանի մահվան դեպքի առթիվ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջացառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել 5 զինծառայողի:
Հունիսի 15-ին, ժամը 16.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայի և Ա.Ավետիսյան փողոցի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն:
Ոտնաթաթերի եղունգների սունկն ամենատհաճ խնդիրներից մեկն է: Հազարավոր մարդիկ տարբեր հասանելի միջոցներով փորձում են պայքարել այս խնդրի դեմ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին:
Շարապովան օգտվեց բողոք ներկայացնելու իրավունքից: Դա անելու համար նա ուներ 21 օր՝ այն պահից, երբ Թենիսի միջազգային ֆեդերացիան որոշում կայացրեց իր գործով: CAS-ը որոշում կկայացնի բողոքի վերաբերյալ հուլիսի 18-ից ոչ ուշ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է մանկահասակ երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Պուտինը նախ՝ փորձելու է կողմերին պարտադրել որևէ փաստաթուղթ ստորագրել, բնականաբար, նույն` ռուսական պլանի շրջանակներում, իսկ չհաջողելու դեպքում փորձելու է նույն նպատակին հասնել ևս մեկ պատերազմի միջոցով:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1988 թ. ծնված Հովակիմ Կ.-ի բնակարանում, որտեղից հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակին նմանվող զենք` առանց գործարանային համարի: