Սպանության բացահայտումներ՝ երկու տարի անց:
Քչերը գիտեն, որ Հայաստանը առաջին երկիրն է, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Քրիստոնեական եկեղեցիները զարդարված են որմնանկարներով, որոնցից շատերը ոչնչացվել են, Գեղարդի վանքի փորագրված քարե առյուծները եւ Սանահինի խաչքարերն աշխարհի ամենահին երկրներից մեկի ստեղծարար ուժ ի ապացույցն են: Շատ զբոսաշրջիկներ կենտրոնանում են հիմնականում մայրաքաղաք Երեւանի վրա, մինչդեռ, երկրի առավել տպավորիչ վայրերից մեկը ժայռերի մեջ տեղակայված Գորիսն է:
«Նման առիթներ ստեղծել, որպեսզի հանրությունը հեգնի Նժդեհին, նշանակում է՝ նվազեցնել նրա պատմական դերն ու նշանակությունը: Մանավանդ որ, ՀՀԿ-ի գաղափարախոսության հիմքում Նժդեհի գաղափարներն են: Ես կարծում եմ՝ չմտածված բան է: Իրենց հայտարարած այդ մրցույթը, ընտրությունը, հետո՝ արձանը, որի զոդման կարերը երևում են… այնքան խնդիրներ կան, որ նայում, ասում ես՝ դե լավ, կանգնեցրել, կանգնեցրել եք: Ռուսաստանի ռեակցիան, սրանց պատասխանները, լա՛վ էլի…»:
Պլանշետների վաճառքից ամենաշատ փողը նույնպես վաստակում է Appie-ը: Նա առաջատարն Է 39 տոկոս բաժնով: Նրան հաջորդում են Samsung-ը (16%), Microsoft-ը (8%) եւ չինական երկու արտադրողները՝ Lenovo-ն (5%) եւ
«Մոսկվան հասկանում է, որ հայերն ունեն պատմության իրենց սեփական ընկալումը, և այն անպայմանորեն սովետական կարող է չլինել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան, «Ռեգնում», «Ռեքս» գործակալությունների սյունակագիր Ստանիսլավ Տարասովը:
Միլիցիայի հատուկ գնդի քաջարի մարտիկ Սարգիս Ապրեսյանը զոհվեց Հայրենիքի սահմանները պաշտպանելիս:
«Պետության քաղաքականությունն ու մարդկային արժեքները տարբեր են: Պետք է կարողանալ մադկային արժեքնները վեր դասել պետության շահերից: Արևմուտքը պետք է կյանքի կոչի իր իսկ հռետորաբանությունն ու որդեգրած արժեքները: Ցավոք, հաճախ խոսքերն ու գործողությունները իրարից տարբերվում են, և հենց դա է, որ մեզ խիստ վիրավորում է, բարդ իրադրության մեջ է դնում»:
Եվրո-2016-ի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակներում Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացավ Իռլանդիա-Շվեդիա հանդիպումը:
Էջմիածնում պարզաբանումներն ու ծեծկռուքը եզրափակվեցին կրակոցով:
ԼՂՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` բավարարվել է մեղադրյալներ Ս.Գ.Ավանեսյանի և Մ.Մ.Սահակյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը. Նրանք մեղադրվում են ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու մեջ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով մեղադրյալներ Վազգեն Մկրտչյանին ու Հովհաննես Շմոյանին կալանավորելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ վերաքննիչ բողոքները մերժվել են:
Ահաբեկչության պատմության հիմնական ուղին սկսվում է 1880թ.՝ անարխիստներ անվանումով առաջին ահաբեկչական թևի ի հայտ գալով: 1920-ականներին նախաձեռնվեց հակագաղութային ալիքը, որն այնուհետև փոխարինվեց նոր՝ ձախ ալիքով, դրանից հետո էլ՝ 1979թ. սկիզբ առած կրոնական ալիքով: Չնայած «ահաբեկչություն» երևույթի բավականին հարուստ պատմությանը՝ դեռ չկա միասնական ընդունելի սահմանում, որը կբացահայտի նրա ամբողջ էությունը: Ինչու՞:
Անապայում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
««JUST DILIJAN IT!»-ը 10-13 եւ 14-17 տարեկան երեխաների եւ դեռահասների համար նախատեսված ինովացիոն կրթական ծրագիր է, որի հիմքում մասնակիցների եւ ուսուցիչների ազատ շփման, երեխաներին ստեղծագործական գործընթացում ներգրավելու հեղինակային մեթոդն է»,-ասում է ծրագրերի ղեկավար Օլեգ Դրյոմովը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել են Առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը:
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքրքրված է եղել Օռլանդոյի գիշերային ակումբներից մեկում հրաձգություն կազմակերպած անձով: Դա կապված է եղել նրա այն հայտարարության հետ, թե Օմար Մատինը ծանոթ է եղել Ցարնաև եղբայրների հետ:
Իմ պաշտպանյալ Արտակ Գավրուշայի Գալստյանի նկատմամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվող հետապնդման այն է անձնական հաշվեհարդար տեսնելու և անձնական հաշիվները համակարգի միջոցով լուծելու համար այսօր իմ պաշտպանյալը հայտնվել է անհեթեթ և անելանելի իրավիճակում, որից դուրս գալու միակ ելքը Ձեր կողմից համապատասխան քայլեր ձեռնարկելն է:
Ոստիկանության էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Երևանի Մուրացանի փողոցի 142 տան բնակչուհի, 1992 թվականին ծնված Քրիստինե Վահանի Հարությունյանը, ով հունիսի 1-ին, ժամը 19-ի սահմաններում, դուրս է եկել Երևանի «Թոխմախ» կոչվող զբոսայգուց և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է։
Ինչպես հայտնել էինք` ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի մեղադրանքով հունիսի 8-ից հետախուզվում էին Երևանի Էրեբունի թաղամասի բնակիչներ՝ 1990 թ. ծնված Արարատ Նիկողոսյանը և 1993 թ. ծնված Արտաշես Չիչոյանը:
ԱՄՆ-ի ֆինանսների առաջին նախարար Ալեքսանդր Համիլթոնի մասին «Համիլթոն» մյուզիքլը՝ Լին-Մանուել Միրանդայի բեմադրությամբ, «Թոնի» ամերիկյան թատերական մրցանակ է նվաճել առավել մեծ թվով անվականարգերում: Մրցանակաբաշխության արարողությունը երեկ երեկոյան տեղի է ունեցել Նյու Յորքի «Բիքոն» թատրոնի բեմում:
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից հունիսի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ:
Հունիսի 13-ին, ժամը 18.14-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանաց փողոցում՝ «Ֆորտունա» հեռուստաընկերության մոտակայքում, քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
80-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
Շատերը գիտեն դափնու տերևի օգտակարության մասին, սակայն քչերը գիտեն, թե որքան օգտակար է այն ենթաստամոքսային գեղձի համար:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Համբարձումյանների և Հովհաննիսյանների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հայ երգի անզուգական կատարող Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ:
Անցած շաբաթ այս գումարման Ազգային ժողովն ավարտեց իր վերջին գարնանային նստաշրջանը: Բոլորը պատրաստվում են հերթական` 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Մինչև այդ Հայաստանի բազմաթիվ մեծ ու փոքր համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք, քաղաքական ուժերից շատերի կարծիքով, դառնալու են Ազգային ժողովի ընտրությունների նախերգանքը: Ինչպե՞ս է ընդդիմությունը պատրաստվում առաջիկա ընտրական գործընթացներին, ո՞ր ուժերն են լինելու այդ գործընթացների հիմնական դերակատարները:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Խաչիկ Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով, վերջինիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր ձերբակալվել են ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երեւանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը։
Գյումրին արդեն պատրաստվում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցին Հայաստան, որը կմեկնարկի հունիսի 24-ին և կունենա խիստ հագեցած օրակարգ: Այս մասին տեղեկացնում է Վատիկանի ռադիոն, որի աշխատակիցներն արդեն այցելել են Գյումրի:
Եվրո 2016-ում պայքարի մեջ մտավ D խմբի ֆավորիտը. Իսպանիան մրցեց Չեխիայի հավաքականի հետ: Եվրոպայի չեմպիոնը հաղթել է նվազագույն հաշվով: