Բաժիններ՝

Ադրբեջանի բանակը ևս մեկ չհայտարարված ոչ մարտական կորուստ ունի

Razm.info. Հունիսի 26-ին, նախնական տեղեկություններով, ինքնասպան է եղել Ադրբեջանի ԶՈւ Բեյլագանի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, 1997 թ. ծնված Նեջեֆով Էլբուրուս Ֆարաջ օղլուն (Nəcəfov Elburus Fərəc oğlu): Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զինծառայողի մահվան մասին որևէ տվյալ չի հայտնել: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին հայտնել է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը:

Զինծառայողը Բաքվի Յենի Յասամալ թաղամասի բնակիչ էր:

Necefov-Elburus-Ferec-oglu

Կայքը նշում է, որ հունիսի 20-ին հայտնի էր դարձելԱդրբեջանի ՊՆ թաքցրած ևս 3 մահացած զինծառայողների մասին, որոնք նույնպես, ըստ հաղորդվող տեղեկությունների, ոչ մարտական կորուստներ են: Հունիսի 22-ին Աբդուլլաևը հայտնել էր ևս 2 զինծառայողի սպանության մասին:

Ընդհանուր առմամբ վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայտնի է դարձել հունիսի սկզբից Ադրբեջանի ԶՈւ առնվազն 6 ոչ մարտական զոհերի մասին, որոնց վերաբերյալ երկրի ՊՆ-ն և պետականամետ լրատվամիջոցները որևէ տվյալ չեն հաղորդել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս