Ճապոնացի տեխնոլոգները մինչեւ 200 գրամ քաշով գերթեթեւ դրոններ են մշակել եւ դրանք փորձարկել Կյուսյու կղզում, որը տուժել է վերջերս տեղի ունեցած երկրաշարժից: Այս մասին հայտնել է «Նիհոն կեյձայ» («Նիկկեյ») թերթը:
Ֆրանսիան շատ մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում այս առաջնությանը: Ողջ Ֆրանսիայում մոբիլիզացվել են ժանդարմերիայի, շտապօգնության աշխատակիցներ, ոստիկանական ուժեր: Երկրպագուների երթերը հսկվելու են անվտանգության հատուկ ուժերի կողմից»,- նշեց Նիկոլա Ֆաեն:
«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն որոշել է կտրուկ փոփոխել ակումբի կազմը:
«Անընդհատ հանդիպում է ֆրազա, որ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը տնտեսական աճի վրա գնահատվում է 2.1%: Ես պնդում եմ, որ դա պարզապես խոսքերի բառակույտ է, ոչ մեկն էլ այդ 2.1-ը չի հաշվում»,- ասաց Հ.Բագրատյանը` հավելելով, որ կիրառվող մոդելներին ինքը ծանոթ է: Նա նշեց, որ հարկաբյուջետային քաղաքականությունն ընդլայնողական չի կարելի անվանել:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 07-09-ը պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանը:
Դատապարտում ենք տեղի ունեցածը եւ համոզված ենք, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր միջոցները՝ հանցագործությունը բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
Հորդառատ անձրևը, որ այսօր տեղացել է Բաքվում, տևել է մոտավորապես 20 րոպե: Տեղումների ծավալը, ոչ պաշտոնական տվյալներով, կազմել է ամսական նորման, հայտնում է Turan-ը:
Մայա Կոսյանչիչի խոսքով՝ ԵՄ-ն խրախուսում է պայմանավորվածությունները, որը հակամարտության կողմերը ձեռք են բերել վիեննական հանդիպման ժամանակ: «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը հնարավորություն կտա իրագործել մայիսին ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասել է նա:
«Սամվել Բաբայանին ես ծանոթ եմ անձամբ, դեռևս տարիներ առաջ էի ծանոթացել նրա հետ, ուստի նրա մասին անձնական տպավորություններով կարող եմ կիսվել: Իմ կարծիքով` Սամվել Բաբայանը ոչ մի կերպ, նույնիսկ 1 տոկոսով իրենից քաղաքական գործիչ չի ներկայացնում, նա հասարակ ռազմական գործիչ է, նա քաղաքական գործիչ չէ, ուստի քաղաքական հեռանկարներ նա չունի»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը
«Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պարզաբանումներ պահանջեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից:
Հարցին` արդյոք սա հա՞յտ է 2017 թվականի ընտրապայքարին մասնակցելու, Ա. Ռուստամյանն այսպես արձագանքեց. «Ես Քոչարյանի տեղը չեմ կարող որոշել, ինքն այն անձը չէ, որ, եթե ուզենա հայտ ներկայացնել, դրա մասին չի հայտարարի, սա պարզապես իր ոճին բնորոշ քաղաքական ակտիվություն է, նա այդպես է որոշել հարցերին անդրադառնալ»:
Մեկնարկել է Ադրբեջանի նախագահի աշխատանքային այցը Գերմանիա: Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Ալիևի պաշտոնական կայքին:
Դիտարկմանը, թե Արցախում ընդդիմադիրները ստորագրահավաք են սկսել Սամվել Բաբայանին ԼՂՀ ՊԲ հրամանատար նշանակելու պահանջով, Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ ստորագրահավաքներով և հավաքներով բանակի ճակատագիր չեն որոշում, նման տիպի հավաքներով պաշտոնների չեն նշանակում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում օպտիմալացման աշխատանքները «լավ» փուլում են: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց նախարար Արմեն Երիցյանը՝ չհստակեցնելով՝ կոնկրետ ինչի մասին է խոսքը:
Ստամբուլում ու Անկարայում այսօր բողոքի ակցիաներ են անցկացվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ կանանց անլիարժեքության մասին հայտարարություններից հետո: Այս մասին հայտնում է EFE գործակալությունը:
«Թեպետ պայմանավորվածությունից հետո շփման գծում արտառոց դեպքեր տեղի չեն ունեցել, եւ տիրում է հարաբերական անդորր, բայց իրականում 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագիրը պետք է կայուն մնա, եւ միաժամանակ, առանց հետաձգելու պետք է վերսկսվեն քաղաքական բանակցությունները խնդրի կարգավորման շուրջ»,- ասաց Գերմանիայի դեսպանը:
Այսօր` հունիսի 6-ին, ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Արցախի ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը Ստեփանակերտում ենթարկվել է բռնության: Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը փաստի առթիվ որևէ դիմում չի ստացվել:
«Դատապարտում եմ ցանկացած տիպի բռնություն. այստեղ կապ չունի՝ դու արցախցի ես թե որտեղացի»,- այսօր Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ խոսելով ԼՂՀ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին:
Թե ինչո՞ւ է երկարաձգվում թոշակի անցնելու տարիքը, ըստ ԱԱԾ պետի տեղակալի՝ կա կադրերի բավականին մեծ պոտենցիալ. «Մենք ոչ թե փոխարինող չունենք, այլ ուզում ենք ավելի արդյունավետ օգտագործենք փորձառու կադրերի փորձը»: «Եզակի մարդկանց մասին է խոսքը, անգամ ոչ թե իրենք են ուզում, այլ մենք ենք խնդրում, որ մնան ծառայության»,- հավելեց ԱԱԾ պետի տեղակալը:
Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումից հետո մահվան սպառնալիքներ ստացած բանաձեւի նախաձեռնողներից, Կանաչների խմբակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը պատասխանել է իր հասցեին ծանր քննադատություն հնչեցրած Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին:
«Կարծում եմ՝ սոցիալական մեդիայի հետ աշխատանքի ոլորտում խնդիր ունեն բոլորը՝ սկսած պետական կառույցներից: Ես կարող եմ շատ երկար խոսել այն մասին, թե ՊՆ-ն ու ՊԲ-ն ինչ սխալներ են կատարում սոցցանցերից օգտվելիս: Այստեղ կարևորը տենդենցն է, այսինքն՝ ձգտում կա՞ ավելի կրթված լինել, թե՞ ոչ: Կրկնում եմ, եթե խնդիրը տանում ենք իրավական դաշտ, բայց ենք թողնում հնարավորությունը՝ ավելի կիրթ հասարակություն ունենալու, ապա ավելի շատ փորձում ենք կոշտ մեխանիզմներ կիրառել, որոնք չեն աշխատում»:
Հունիսի 4-ին Վիլնյուսում տեղի է ունեցել Եվրոպայի Լիբերալների և Դեմոկրատների Միություն կուսակցության (ALDE) խորհրդի նիստը, որին մասնակցել է ALDE-ի անդամ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:
Կարելի է ասել, որ Ադրբեջանն ու Վրաստանը իրականացրել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագծի իրենց պարտավորությունները:
ԱՄՀ և ՀԲ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբում ընդգրկված են 15 երկրներ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին այցելել է քաղաք Չարենցավան եւ հանդիպել ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետեւանքով այնտեղ ժամանակավորապես գտնվող Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ:
Հունիսի 5-ին ժամը 23-ի սահմաններում «Գյումրի» ԲԿ է ընդունվել վրաերթի ենթարկված կին` 1978 թ-ին ծնված, Գյումրու «Բուսաբանական այգու» բնակիչ Սեդա Թ-ն: Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով և տրավմատիկ շոգով: Ներկա պահին բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ոչ միայն ազգային անվտանգության ոլոտում, այլև բազմաթիվ կարևորագույն ռազմավարական ոլորտներում ունենք մասնագետների պակաս: Ըստ նրա` գիտնականներ պետք է լինեն, բայց ինչո՞ւ դա պետք է լինի բանակ չգնալու հաշվին.
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հունիսի 6-ին կազմել 478.30 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.24 դրամով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Միջնաժամկետ կտրվածքով բանաձեւը նպատակ է հետապնդում նաեւ թարմացնելու այն քայլերը, որոնք հաջողությամբ արվել էին 2009 թվականին՝ ի նպաստ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության վերսկսմանը:
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու գործով իրականացվում է հետաքննություն: Այս մասին տեղեկացրեց ԼՂՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Ֆելիքս Հարությունյանը: