Բաժիններ՝

Ինչ կադրերի կարիք ունի ԱԱԾ-ն

ՀՀ ազգային անվտանգության համակարգը լուրջ խնդիրներ ունի կիբեռանվտանգության ոլորտում և կարիք ունի գիտակ կադրերով համալրվելու: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանը` պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հարցին, թե կա՞ կադրային խնդիր համակարգում:

Ա.Հարությունյանը ներկայացնում էր «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով կարգավորվում են ԱԱԾ-ում ծառայության անցնելու չափորոշիչները, մասնավորապես` օպերատիվ հետախուզական և հակահետախուզական գործունեություն իրականացնողների համար ծառայության ժամկետը բացառիկ դեպքերում երկարաձգվում է 5 տարվա փոխարեն՝ 10 տարով, նաև Ազգային անվտանգության համակարգի թափուր պաշտոններում կնշանակվեն Ոստիկանության, Դատախազության և իրավապահ մարմինների նախկին աշխատակիցներ, նաև կկարողանան ծառայության անցնել գիտական աստիճան ունեցող և զինապարտությունից ազատված անձինք:

Թե ինչո՞ւ է երկարաձգվում թոշակի անցնելու տարիքը, ըստ ԱԱԾ պետի տեղակալի՝ կա կադրերի բավականին մեծ պոտենցիալ. «Մենք ոչ թե փոխարինող չունենք, այլ ուզում ենք ավելի արդյունավետ օգտագործենք փորձառու կադրերի փորձը»: «Եզակի մարդկանց մասին է խոսքը, անգամ ոչ թե իրենք են ուզում, այլ մենք ենք խնդրում, որ մնան ծառայության»,- հավելեց ԱԱԾ պետի տեղակալը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս