Գերմանիան Բունդեսթագի որոշումով հույս ունի հասնել հայ-թուրքական երկխոսության. դեսպան

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը լիահույս է, որ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը կխթանի հայ-թուրքական երկխոսությունը:

«Նախորդ տարիներին եւս եղել են երկու երկրների հասարակությունների միջեւ երկխոսություն հաստատելու նախաձեռնություններ, բայց այս բանաձեւով նոր ընթացք կտրվի այդ երկխոսությունը էլ ավելի խթանելուն: Միջնաժամկետ կտրվածքով բանաձեւը նպատակ է հետապնդում նաեւ թարմացնելու այն քայլերը, որոնք հաջողությամբ արվել էին 2009 թվականին՝ ի նպաստ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության վերսկսմանը: Բանաձեւում նաեւ անդրադարձ է կատարվում այն հանգամանքին, որ Գերմանիան պետք է իր ջանքերը ներդնի նաեւ թուրք քաղաքացիական հասարակության եւ, ինչու չէ, Թուրքիայի կառավարության շրջանում այդ խնդրի ավելի լայն քննարկման հարցում»,- լրագրողների հետ զրույցում նշեց դեսպանը:

Տեսանյութեր

Լրահոս