Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի՝ վերջերս կատարած եվրոպական շրջագայության ընթացքում իրանական ընկերությունները պայմանավորվածություն են ձեռք բերել 3 միլիարդ դոլար արժողությամբ գործարքների շուրջ, գրում է իրանական Donya-e-Eqtesad թերթը:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դատապարտում է այսօր առավոտյան Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի վրա կատարված հարձակումը:
Ոստիկանության Վարդենիսի և Նոր Նորքի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հունիսի 5-ին, ժամը 18.10-ին, Երևան քաղաքի Մառի փողոցի թիվ 16 շենքի բակից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Արթուր Ն.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում Արսեն Խանամիրյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել տաքսի ծառայության նախկին աշխատակից Վ.Վերանյանին:
Նա նշեց, որ, թեև երկրի ընտրությունն իրենը չի եղել, բայց ինքը Քուվեյթի մասին բավականաչափ բան գիտի, եղել է այնտեղ. «Բարեկամական երկիր է մեզ, իսլամական է, բայց Հայաստանի հետ սերտ կապերի մեջ է»:
Բելգիայի արքայադուստր Աստրիդը՝ Բելգիայի թագավոր Ֆիլիպի հարազատ քույրը, թալանվել է, հայտնում է Figaro թերթը:
Իրականությանն ավելի մոտ կարող է լինել տարբերակը, որ այդ լարումը ձեռնտու է այն ուժերին, անձանց կամ անձին, ովքեր ապրիլյան պատերազմը ցանկանում են օգտագործել ոչ այնքան՝ Լեռնային Ղարաբաղում, որքան՝ Ղարաբաղի միջոցով կամ, ինչպես ասում են, «չերեզ Ղարաբաղ» Հայաստանում ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար:
«Դժբախտաբար, լավ ճանաչելով այդ անձնավորությանը, այդ մարդում նման պահելաձևը մի օր պետք է հանգեցներ նման երևույթների, որովհետև նա անընդհատ սադրանքների է ենթարկում հասարակությանը, իր գործընկերներին, վիրավորում է մարդկանց»:
Ադրբեջանի իշխանություններն իրավապաշտպան Ինթիգամ Ալիևին թույլատրել են ժամանակավորապես հեռանալ երկրից՝ մասնակցելու Ստրասբուրգում կայանալիք միջազգային համաժողովին, հայտնում է contact.az-ը:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ անընդհատ կառավարությունից լսում ենք, որ պետք է կոռուպցայի դեմ պայքարի, սակայն այս օրինագիծը երկրորդ հարթություն է նախատեսում և պետության համար ուրիշ կարգ է սահմանվում, որը բերելու է միլիոնավոր, միլիարդավոր դրամի չարաշահումների:
ԱՄՆ-ի ազգային հանրային ռադիոյի (NPR) լրագրող Դևիդ Ջիլկին սպանվել է կիրակի օրը Աֆղանստանի Գիլմենդ նահանգում:
Խանումյանի կինը՝ Դիանա Մովսիսյանը փոխանցել է, որ քիչ առաջ զրուցել է ամուսնու հետ, վերջինս իրեն հրահանգել է տանից դուրս չգալ։
Թուրքիայի Իզմիր քաղաքից ոչ հեռու՝ Էգեյան ծովում, տեղի է ունեցել 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
OurMine Team խմբի ցանցահենները մատչում են ստացել Facebook կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի Twitter, LinkedIn ու Pinterest սոցցանցերի օգտահաշիվներին, հայտնում է VentureBeat-ը:
Արցախում իրավիճակը «շատ լավ է»: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը:
Եվրոպայի հետ ինտեգրացիայի մասին հայտարարություններ անող Հայաստանի իշխանության համար իրականում իդեալական է Եվրոպայի հետ հարաբերությունների ներկայիս որակն ու ռեժիմը, երբ Եվրոպայի մաս կազմելու մասին խոսվում է միայն հայտարարությունների մակարդակում, ու միաժամանակ Եվրոպայից ստացվում է փող` այդ մասին խոսելը շարունակելու համար:
«Երբ ես կալանավորվեցի, արդեն սկսել էին լայնամասշտաբ բռնաճնշումները իրավապաշտպանների ու լրագրողների դեմ, մի քանի գործընկերներ, երիտասարդ ակտիվիստներ արդեն կալանավորված էին»,- ասել է Իսմայիլովան՝ հավելելով, թե դեռ բանտերում են գտնվում 80-ից ավելի քաղբանտարկյալներ:
«Այս օրերին, երբ ղարաբաղյան հակամարտության հետ կապված գործընթացներում տեղի են ունենում ճակատագրական գործընթացներ, երբ հայրենիքի պաշտպնության գործը մեր ժողովրդի համար կրկին դարձել է ամենակենսական խնդիրը, իսկ ազգային անվտանգության ապահովումը` բոլորիս թիվ մեկ անհանգստությունը, շատ դժվար է խոսել այնպիսի խնդիրների մասին, որոնք առաջին հայացքից կարող են թվալ երկրորդական»:
Այսօր վաղ առավոտյան դաժան ծեծի է ենթարկվել ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը:
Հունիսի 4-ին, ժամը 23.45-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Նուբարաշենի խճուղում գտնվող բենզալցակայանի դիմաց մահացած, անձը չպարզված քաղաքացի կա:
Այսօր ԱԺ հերթական նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին շրջանում մի շարք դիվանագիտական ներկայացուցիչների կողմից հնչել են հայտարարություններ, որոնցից կարելի է ենթադրել, որ Հայաստանը բավարար ջանք չի գործադրում Արցախի Հանրապետությանը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթաց ներգրավելու ուղղությամբ:
Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 5-ին հանդիպեց Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հունիսի 5-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքների հետքերով իրենց մոտ է տեղափոխվել 1974 թ. ծնված Համլետ Պատուրյանի դիակը:
Այսօր Ազգային ժողովը գումարել է հերթական նստաշրջանը: Նիստի սկզբում ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն անրդադարձավ օրեր առաջ Գերմանիայի Բունդեսթագըի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Դեպքի վայր է մեկնել Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատը և Վեդի քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի 46/1 շենքի բակում կնոջ դի կա:
Սիրիայի Հալեպ քաղաքի մերձակայքում կործանվել է դեռևս չնույնականացված ռազմական ինքնաթիռ: Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը, հայտնում է Reuters-ը:
Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտոբե քաղաքում երկրի իշխանությունները հայտարարել են ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն՝ «կարմիր» մակարդակ, բնակիչները ստանում են համապատասխան բովանդակությամբ հաղորդագրություններ, հայտնում է Tengrinews.kz-ն:
Հունիսի 6-ին, ժամը 09.26-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սարամեջ գյուղում ժամը 04.00-ի սահմաններում գայլերը հոշոտել են Խ. Պ.-ին պատկանող 30 ոչխար, վնասել՝ 5-ը:
Գյումրիում հանցավոր խումբ է վնասազերծվել: