ԱՄՀ և ՀԲ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների հանդիպումը կկայանա Հայաստանում 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-5-ը մասնակցել է Կիևում կազմակերպված Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:

Ինչպես տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, նիստի ընթացքում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդես եկավ առաջարկությամբ՝ ԱՄՀ և ՀԲ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների հերթական հանդիպումն արտահերթ կարգով անցկացնել Հայաստանում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաջորդ տարի լրանում է Արժույթի միջազգային հիմնադրամին և Համաշխարհային բանկին Հայաստանի Հանրապետության անդամակցության 25 տարին: Քննարկումների արդյունքում նշված առաջարկը հավանության արժանացավ անդամ երկրների կողմից և որոշում ընդունվեց հաջորդ տարվա հանդիպումն անցկացնել Հայաստանում՝ 2017 թվականի հունիսին, որը նախապես պլանավորված էր անցկացնել Խորվաթիայում:

ՏԵՂԵԿԱՆՔ

ԱՄՀ և ՀԲ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբում ընդգրկված են 15 երկրներ (Հայաստան, Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Վրաստան, Իսրայել, Լյուքսեմբուրգ, Մակեդոնիա, Մոլդովա, Նիդերլանդներ, Ռումինիա, Ուկրաինա, Մոնտենեգրո): Ենթախումբը նախագահում է գործադիր տնօրեն Մեննո Սնելը, որն անդամ երկրների շահերը ներկայցնում է ԱՄՀ գործադիր խորհրդում:

Ենթախմբերի երկրների հանդիպումները տարեկան կտրվածքով կազմակերպվող կարևոր իրադարձություններ են, որոնց մասնակցում են եվրոպական և գլոբալ ֆինանսական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ և առաջատար փորձագետներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930