«Սա ավելի շատ Ռուսաստանի կողմից է արագացվել կամ օրակարգ բերվել: Մի քանի տարի առաջ, երբ պարոն Պուտինը ժամանեց Հայաստան, իր առաջին հանդիպումը, մուտքը և հայտարարությունը նա արեց ռուսական ռազմաբազայից, և ոչ թե՝ մեր մայրաքաղաքից: Այդ պաշտոնական այցը տեղի չունեցավ՝ ինչպես որ նախատեսված է միջազգային արարողակարգով` Երևանից, նա անտեսեց դա և հայտարարեց, թե՝ мы никогда не уходили отсюда»,- ասաց Զ.Փոստանջյանը:
Այսօր ԱԺ նիստի ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վերջին 4 տարիների պետական բյուջեների կատարողական հաշվետվությունները համեմատեց «Կարգին հաղորդման» հայտնի մանրապատման հետ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Իրանում: 25-ամյա պաշտպանը Երևանի «Փյունիկ»-ից տեղափոխվել է Թավրիզը ներկայացնող «Տրակտոր Սազի» ակումբ:
Հունաստանի արտգործնախարարությունը դատապարտել է Թուրքիայի իշխանությունների որոշումը՝ Ռամադանի ընթացքում Ղուրան կարդալ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում, հայտնում է RIA Novosti-ն:
Ես դեռ հունվարին կանխատեսել էի, որ ապրիլ ամսին ադրբեջանական կողմը պատերազմ է սկսելու: Այսօրվա ասուլիսին այս մասին նշեց ՌԴ-ից ժամանած հայազգի քաղաքագետ Կարինե Գևորգյանը՝ ընդգծելով, որ իր հաշվարկներով՝ կարճատև պատերազմ կլինի նաև այս տարվա օգոստոսին:
ՀՕՊ միասնական համակարգին միանալու համաձայնագիրն ԱԺ-ում քննարկվելու է առաջիկա օրերին: Պատգամավորները հնարավորություն ունեն դեմ քվեարկելով՝ ցույց տալ, որ չեն պատրաստվում զենքի մատակարարման համար դակել Հայաստանը ստրկացնող հերթական փաստաթուղթը:
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր նպատակներից մեկը Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելն է:
«Ես չգիտեմ, թե իրականում ինչ է կատարվել Ղարաբաղում, լուրերն եմ լսել, կարդացել, որոնցում ասվում է, թե Խանումյանին ծեծել են, ինչի՞ համար, ովքեր, ի՞նչ հանգամանքներում, որտե՞ղ, պարզ չէ նաեւ լուրերից, որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ դատապարտում եմ ցանկացած բռնություն, ցանկացած պահվածք, որը ոտնահարում է մարդու իրավունքները․.․»:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Ռազմիկ Մարկոսյանն ազատվել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից:
Անկարան անհետևանք չի թողնի Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը և միջոցներ կձեռնարկի, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն: Հանրապետության Նախագահը շնորհավորել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, ԵՄ պատվիրակության ամբողջ անձնակազմին և ի դեմս նրանց՝ ԵՄ մեծ ընտանիքին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ, մաղթել խաղաղություն և բարեկեցություն:
«Ցանկացած երկրում կոռուպցիան կա, մի տեղ՝ մի քիչ ավելի, մի տեղ՝ մի քիչ պակաս, հիմա ի՞նչ վատ բան կա, որ կառավարությունը սկսել է մեծ ուշադրություն դարձնել կոռուպցիոն հանգամանքներին»,- այսօր Ագզյաին ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Մինսկում, հայտնել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ադրբեջանն ու Եվրամիությունն աշխատանքներ են կատարում գործընկերության ընդլայնման ուղղությամբ: Այս մասին Trend-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանում ԵՄ առաքելության ղեկավար Մալենա Մարդը:
Դատարանը վաղը կշարունակի քննել Նոր Նորքում վնասազերծված «հանցախմբի» գործով կալանավորված Վաղինակ Ստեփանյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը: Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանը: Ավելի վաղ դատարանը բավարարել էր մեղադրյալին կալանավորելու մասին միջնորդությունը:
«Սկզբունքն է մինչև 11-րդ դասարանը հստակ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, և արդեն 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում ուսուցիչները պետք է կրկնուսույցների փոխարեն օգնեն երեխային պատրաստվել շետմարանային համակարգով ընդունելությանը»,- ասաց Լ. Մկրտչյանը:
Լ. Մկրտչյանի համոզմամբ՝ թեստային կենտրոնացված համակարգն օբյեկտիվ գնահատման ընթացք է ապահովում և նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը, սակայն մասնագիտական որակի տեսանկյունից ավտոմատ ստուգումը չի կարող փոխարինել բանավոր հարցումը, փոխադրությունները կամ էսսեները: Նա հավելեց, որ հաջորդ տարի հնարավոր է մրցույթային ձևով ընտրել շտեմարանային բազան:
2016թ. Ամերիկայի գավաթի խմբային փուլի 1-ին տուրում ԱՄՆ-ը պարտվեց Կոլումբային (0:2), Բրազիլիան ոչ-ոքի խաղաց Էկվադորի հետ (0:0), իսկ Արգենտինան հաղթեց Չիլիին (2:1):
Ռուսաստանի կառույցները տոննաներով ետ են ուղարկում Ադրբեջանից ուղարկվող գյուղմթերքը` պնդելով, որ այն ադրբեջանական չէ: Այս մասին հաղորդում է azadliq.info կայքը` նշելով, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսատանից ետ է ուղարկվել 1000 տոնայից ավելի փչացած ադրբեջանական գյուղմթերք:
ԱՊՀ կառավարությունների ղեկավարները Բիշքեկում կայացած նիստի արդյունքներով ստորագրել են փաստաթղթերի փաթեթ էկոնոմիկայի, զինված ուժերի, մարդասիրական ոլորտում համագործակցության վերաբերյալ: Հանդիպման մասնակիցները հաստատել են 21 փաստաթուղթ, հայտնում է RIA Novosti-ն:
«Շատ դատապարտելի է, պետք է անհապաղ քայլեր ձեռնարկվեն, որ բոլոր մեղավորները պատժվեն, դա հարիր չէ ժողովրդավարական պետությանը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ խոսելով ԼՂՀ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին:
Armtimes.com-ի աղբյուրների փոխանցմամբ՝ սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության տոնի առթիվ նախագահական նստավայրում պարգեւատրման արարողության ժամանակ հետմահու Ազգային հերոս պարգեւի է արժանանալու ԼՂՀ զինծառայող, ՀՀ ԶՈՒ կապիտան, ապրիլյան պատերազմի մասնակից Արմենակ Ուրֆանյանը։
«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի նկատմամբ երեկ կատարված բռնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ տաքսու վարորդի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար, 2 կուրսանտի մեղադրանք է առաջադրվել։
Անհայտ անձինք հրաձգություն են բացել Սանկտ Պետերբուրգի արվարձանում, որպեսզի ընտանեկան զույգից խլեն պայուսակը, որում եղել է 3,1 միլիոն ռուբլի, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում աղբյուրին:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային ավտոբուսում դրամապանակ գողացած անձի ինքնությունը:
Ազգային Ժողովն այժմ շարունակում է քննարկել 2015թ. բյուջեի կատարողականը:
Ստամբուլի կենտրոնում՝ ավտոբուսային կանգառի մոտ, տեղի ունեցած պայթյունի հետևանքով սպանվել է նվազագույնը 2 մարդ, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Թուրքական «Դողան» լրատվաﬕջոցի տվյալներով՝ զոհվել է 1 մարդ, HaberTurk-ի տվյալով` 2: Եվս 8 մարդ ստացել է վնասվածքներ, հայտնում է BBC-ն:
Եվրահանձնաժողովը ցանկանում է աֆրիկյան 7 երկրի (Թունիս, Մալի, Սենեգալ, Նիգեր, Եթովպիա, Նիգերիա ու Լիբիա), ինչպես նաև Մերձավոր Արևելքի 2 երկրի՝ Հորդանանին և Լիբանանին, առաջարկել «բազմակողմ ու կայուն» գործընկերություն ՝ կապված միգրացիոն ճգնաժամի հաղթահարման հետ:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Սամվել Բաբայանը միջնորդների միջոցով արդեն մեկ ամսից ավել է՝ տարբեր ձեւաչափերով բանակցում է Հայաստանի եւ Արցախի իշխանությունների ղեկավարության հետ: Նրա նպատակն այն է, որ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն ընդունեն իրեն, լսեն մտահոգություններն ու մասնագիտական խորհուրդները: Սակայն առայժմ չի ստացվել: