
Թուրքիան ավելի շատ բան պետք է անի ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար. Պենտագոն

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը կարծում է, որ Թուրքիան ավելի ակտիվորեն պետք է մասնակցի ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:
«Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան ավելի շատ բան անի ԴԱԻՇ-ի դեմ պայքարում»,- հայտարարել է Քարտերը ճեպազրույցում:
Նա հիշեցրել է, որ խոսքը վերաբերում է առաջին հերթին՝ Իրաքի ու Սիրիայի հետ սահմանի վերահսկողության վերականգմանը, որտեղից այդ երկրի ահաբեկիչները հավելյալ ուժեր են ստանում:
Քարտերը հայտնել է, որ թուրքական իշխանությունները ներկայում քննարկում են ԴԱԻՇ-ի դեմ օդային ռազմական օպերացիային իրենց մասնակցության հարցը, որն ԱՄՆ-ն իրականացնում է իր դաշնակիցների հետ:
Ավելի վաղ Թուրքիան թույլատրել էր ԱՄՆ-ին օգտագործել իր օդանավակայանները ԴԱԻՇ-ի դեմ օպերացիաներ իրականացնելու համար, սակայն երկրի զինված ուժերը: