Բաժիններ՝

Ալեքսիս Ցիպրասը հրաժարական է ներկայացրել, Հունաստանի նախագահն ընդունել է այն

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը իր տեսաուղերձում հայտարարել է իր հրաժարականի մասին:

«Իմ հրաժարականից հետո ես նախագահին կներկայացնեմ կառավարության հրաժարականը: Դուք ձեր ընտրությամբ կորոշեք, թե դեպի ուր շարժվի երկիրը»,- դիմելով հույներին՝ ասել է Ցիպրասը:

Նրա խոսքով՝ արտահերթ ընտրությունները Հունաստանի խորհրդարանում կանցկացվեն սեպտեմբերի 20-ին: Նա հայտարարել է, որ կառավարությունն ու երկրի ժողովուրդը հաշվի չեն առել բոլոր ներքին խնդիրները, երբ հանրաքվեին կոշտ «ոչ» ասացին եվրոպացի վարկատուներին: Սակայն, չնայած դրան, Հունաստանը ստացել է օգնությունը ու կարող է զբաղվել երկրի զարգացմամբ:

Ցիպրասը նաև տեղեկացրել է, որ ինքն ու իր կուսակցությունը կմասնակցեն նոր ընտրություններին, որպեսզի գնահատեն, թե ինչպես է մարդկանց վստահությունը իրենց նկատմամբ վերափոխվել:

Համաձայն Հունաստանի օրենքների՝ Ցիպրասի հրաժարականից հետո կառվարությունը ժամանակավորապես կգլխավորի Գերագույն դատարանի նախագահը՝ Արեոպագա-Վասիլիկա Տանու-Խրիստոֆիլուն:
Ալեքսիս Ցիպրասը՝ «Սիրիզա»-ի առաջնորդը, երկրի կառավարության ամենաերիտասարդ ղեկավարն էր վերջին 150 տարում:

Ինչպես տեղեկացնում է TASS-ը, Ցիպրասը երեկ երկրի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին ներկայացրել է կառավարության հրաժարականի խնդրագիրը:
Հունաստանի նախագահը ընդունել է կառավարության հրաժարականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս