Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի առաջնորդները ՄԻԱՎ-ով վարակված զինյալներին ստիպում են դառնալ մահապարտներ

ԴԱԻՇ-ի զինյալների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ-ով վարակման նվազագույնը 16 դեպք:

Օտարերկրացի զինյալների մի մասին, ովքեր համալրել էին ԴԱԻՇ-ի շարքերը, տեղափոխել են տեղի հիվանդանոցներից մեկը ու կարանտինի տակ վերցրել: Հաղորդվում է, որ զինյալները վարակվել էին Մարոկկոյի երկու բնակչուհիներից, ովքեր սեքսուալ ստրկության մեջ են գտնվում:

Վարակվածների մյուս մասին խմբավորման առաջնորդները ստիպել էին դառնալ մահապարտ ահաբեկիչներ, հայտնում է Daily Mail-ը:
ՁԻԱՀ-ով վարակվածությունը զինյալների շրջանում բացատրվում է նրանով, որ նրանցիցշատերը թմրակախվածություն ունեն, բացի այդ՝ նրանց գրաված տարածքներում տարածված է բազմակնությունն ու սեքսուալ ստրկությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս