Բաժիններ՝

Հարձակվել են Քիմ Քարդաշյանի անվտանգությունը պահպանած «Պանտեռայի» աշխատակցի վրա (լուսանկար). news.am

Երեւանում այսօր՝ օգոստոսի 21-ին, ժամը 03.30-ի սահմաններում, հարձակվել եւ ծեծի են ենթարկել «Պանտեռա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին: NEWS.am-ի տեղեկություններով՝ դեպքը եղել է Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Մուս կաֆե» սրճարանի մոտ, երբ անվտանգության ծառայության աշխատակիցը գնում էր «Տոտոյի» գրասենյակ՝ ստուգայցի:

Վարազդատ Խոցանյանը այն մարդն է, ով պահպանել է մի շարք հայտնի անձանց անվտանգությունը Հայաստան այցի ժամանակ, վերջին թարմ դեպքը Քիմ Քարդաշյանն ու Շեյխուզի Մոզանն է:

varazdat xocanyan

Կայքի  տեղեկություններով՝ նրա վրա հարձակվել են մոտ 7 հոգով, որոնց մեջ կան նաեւ ախալքալաքցիներ, նախկին միլիպետի որդի: Ինչ-որ հարցի շուրջ վիճաբանություն է եղել, այնուհետեւ նրանք դաճանորեն ծեծել են անվտանգության աշխատակցին: Վերջինս այժմ գտնվում է հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում, մի շարք վնասվածքներ է ստացել դեմքի շրջանում:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս