
Դեր Զորի ջարդերից մազապուրծ սիրիացի փախստական ընտանիքի լուսանկարը մեծ տարածում է գտել համացանցում

Facebook ու Twitter սոցցանցերում մեծ տարածում է գտել լուսանկարիչ Դենիել Էթերի լուսանկարը՝ արված New York Times-ի համար:
Լուսանկարում պատկերված է Սիրայից Դեր Զոր քաղաքի բնակիչ՝ հայրն ու իր երկու երեխաները, ովքեր Միջերկրական ծովը նավակով հատելուց հետո հենց նոր ոտք են դրել Հունաստանի ափ: Հայրը արցունքն աչքերին գրկել է իր որդուն ու դստերը օգոստոսի 15-ին հունական Կոս կղզի ոտք դնելուց հետո: Նշվում է, որ ընտանիքը նավակով հատել է ծովը 15 այլ մարդկանց հետ:
Լուսանկարիչը նկարը հրապարակել է Twitter-ի իր էջում, որ գրել, որ ցնցված էր՝ տեսնելով այդ ընտանիքի արցունքները:
Էթերի խոսքով՝ ընտանիքը մի կերպ է հասել Հունաստան, քանի որ ջուրը սկսել է լցվել նավակը, ու փախստականները արդեն թրջված են եղել ափ հասնելուն պես: Լուսանկարչի խոսքով՝ ինքը այդ պահին կարողացել է ֆիքսել ընտանիքի ուրախությունը, միմյանց հանդեպ սերը ու կատարվածի հանդեպ ցավը:
Լուսանկարը հրապարակել է նաև The Independent-ը՝ այդկերպ արտահայտելով իր վերաբերմունքը փախստականների խնդրի նկատմամբ: «Երբ մտածես Եվրոպա ժամանող ներգաղթյալների մասին՝ մտածիր այս լուսանկարի մասին»,- մակագրել է լուսանկարը The Independent-ը: