
Մարտական կորուստ Ադրբեջանի բանակում

razm.info-ն գրում է. Սոցցանցերից հայտնի է դարձել, որ «հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի զինծառայող Շահքերեմով Աղադադաշ Շահքերեմ օղլուն (Şahkərəmov Ağadadaş Şahkərəm oğlu)։ Պաշտոնական աղբյուրները դեպքի մասին լռում են։
Սպանված զինծառայողին օգոստոսի 19-ին, հուղարկավորել են Սիյազանի շրջանի Դաղ-Գուշչու գյուղում, որը նրա ծննդավայրն է եղել։
Հավելենք, որ 2015-ի օգոստոսին սա Ադրբեջանի զինված ուժերում և ուժային այլ կառույցներում մահվան ելքով 4-րդ միջադեպն է, որի մասին հայտնի է դարձել։
Հիշեցնենք, որ 2014-ի օգոստոսի սկզբին առաջնագծում Ադրբեջանի բանակի կորուստների բուռն լուսաբանումը ստիպեց Ադրբեջանի ղեկավարությանը սահմանափակել առաջնագծի մասին տեղեկատվությունը։ Գործընթացի շարունակությունն էլ Ադրբեջանի կառավարության երեկվա՝ օգոստոսի 19-ի որոշումն է, որով առաջնագիծ մեկնող լրագրողները պարտադիր պիտի ունենան Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) թույլտվությունը։ Սա նշանակում է, որ այսուհետ ադրբեջանական բանակի կորուստների մասին պաշտոնական աղբյուրներից և լրատվամիջոցներից տեղեկանալը դառնում է էլ ավելի բարդ ու անիրական։