Մանրամասներ Քիմ Քարդաշյանի անվտանգությունը պահպանած աշխատակցի առողջական վիճակի վերաբերյալ

«Պանտեռա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանը, ով այս գիշեր ծեծի էր ենթարկվել, գտնվում է
վերակենդանացման բաժանմունքում։ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից 168.am-ին տեղեկացրին, որ նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն, գիտակցություն ունի։ Համալիրից հայտնեցին նաև, որ Վարազդատ Խոցանյանը դիմային ոսկրերի կոտրվածք է ստացել, գլխուղեղի ցնցում, թոքերի սալջարդ։

Հիշեցնենք, որ Երևանում այսօր՝ օգոստոսի 21-ին, ժամը 03.30-ի սահմաններում, հարձակվել և ծեծի են ենթարկել «Պանտեռա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին: NEWS.am-ի տեղեկություններով՝ դեպքը եղել է Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Մուս կաֆե» սրճարանի մոտ, երբ անվտանգության ծառայության աշխատակիցը գնում էր «Տոտոյի» գրասենյակ՝ ստուգայցի:

 

Ըստ լրատվամիջոցների՝ Վարազդատ Խոցանյանը պահպանել է մի շարք հայտնի անձանց անվտանգությունը, այդ թվում Քիմ Քարդաշյանի ընտանիքի ու Շեյխուզի Մոզայի։

Լուսանկարը՝ News.am-ի

Տեսանյութեր

Լրահոս