
Անհայտ անձինք Ստամբուլում հարձակում են գործել ոստիկանական բաժանմունքի վրա

Ստամբուլում երկու անհայտ անձ հարձակում է գործել Ստամբուլի եվրոպական մասում գտնվող Կըրաչ շրջանի ոստիկանական բաժանմունքի վրա:
Ինչպես հայտնում է NTV հեռուստաալիքը, հարձակվողները կրակ են բացել ավտոմատ զենքից: Իրավապահները պատասխան կրակ են բացել: Հրաձգությունը շարունակվել է մի քանի րոպե, ինչից հետո ահաբեկիչներին հաջողվել է թաքնվել:
Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը ուղղաթիռների աջակցությամբ ձեռնամուխ է եղել հարձակվողների որոնմանը: Ոստիկանական տեղամասին հարակից շրջանները շրջապատված են:
Հաղորդվում է, որ ոստիկանները խուզարկություններ են սկսել տեղի թաղամասերի որոշ բնակարաններում ու ներքին բակերում, որտեղ կարող էին թաքնվել հարձակվողները:
Իրավապահների շրջանում տուժածներ չկան: