
ԱՄՆ-ը կոչ է արել Ավստրալիային միանալ Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ ռազմական օպերացիային

ԱՄՆ-ը կոչ է արել Ավստրալիային միանալ Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ իրականացվող ռազմական օպերացիային, հայտնում է Australian-ը:
Նշվում է, որ համապատասխան հարցումը, որը ենթադրում է Ավստրալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների մասնակցություն Սիրիայում հետախուզական օպերացիաներին, կոալիցիայի այլ երկրների ինքնաթիեռներին աջակցության ցուցաբերում ու ավիահարվածների հասցնում, փոխանցվել է նախօրեին Վաշինգտոնում Ավստրալիայի դեսպանությանը:
Ներկայում ԱՄԷ-ում է գտնվում Ավստրալիայի 8 ինքնաթիռ ու ռազմաօդային ուժերի ստորաբաժանումներ՝ մոտ 400 զինծառայողով: