
Իսրայելը Գոլանի բարձունքում ռմբակոծել է Սիրայի կառավարական զորքերի դիրքերը

5 մարդ է սպանվել Գոլանի բարձունքում իսրայելական ավիացիայի կողմից Սիրիայի Զինված ուժերի դիրքերին հարված հասցնելու հետևանքով, հայտնել է Սիրիայի ԶՈւ ներկայացուցիչը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նրա խոսքով՝ իսրայելական ինքնաթիռները ռմբակոծել են մեքենան Էլ-Կունեյտրա բնակավայրի մոտ: Սիրիական կողմը պնդում է, որ ավիահարվածի հետևանքով սպանվել են խաղաղ բնակիչներ:
Իր հերթին, իսրայելական բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ սիրիական դիրքերին հարված է հասցվել իր պատասխան նախօրեին իսրայելական գյուղի հրթիռակոծման:
Նրա տեղեկությունների համաձայն՝ սպանվել է նվազագույնը 4 պաղեստինցի զինյալ, ովքեր պատասխանատու են եղել Իսրայելի վրա հարձակման համար: