
Brent ապրանքանիշի նավթի գինը նվազել է մինչև 46,04 դոլար

ICE բորսայում Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսների արժեքը նվազել է 2,433%-ով՝ հասնելով 1 բարելի դիմաց 46,04 դոլարի:
WTI ապրանքանիշի նավթի գինը ընկել է 1,13%-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով 40,81 դոլար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նավթի գինը շարունակում է նվազել 8-րդ շաբաթն անընդմեջ:
Հիմնական գործոնը, որը ազդում է նավթի գնանկման վրա, շուկայում առաջարկի ավելցուկն է: Մասնավորապես, ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչության տվյալներով, օգոստոսի 7-14-ը հում նավթի պահուստները ավելացել են 2,6 մլն բարելով:
Փորձագետները կանխատեսում են նավթի գների անկում մինչև 1 բարելի դիմաց 30 դոլար: